×


“Հայկական ներկապնակ”

“Հայկական ներկապնակ”

Ներկայացվել են Դեբեդի հովտի գույները “Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները’’. այսպես է նոյեմբերի 29-ին Նկարիչների միության գլխավոր ցուցասրահում բացված ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողության ժամանակ ողջույնի խոսքով է հանդես եկել “Լոռվա ձոր’’ հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ իր խոսքում նշել է, որ շնորհակալ է կազմակերպիչներին նման միջոցառումներ կազմակերպելու համար: “Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները’’ ցուցահանդեսին ներկայացված կտավներից Կարմիր ժապավենը հանդիսավոր կերպով կտրելուց հետո նկարիչների, այցելուների եւ հյուրերի առջեւ բացվել են Դեբեդի հովտի գույները: Նկարիչների շնորհիվ Դեբեդի հովտի բնաշխարհը, բնակավայրերը, պատմաճարտարապետական հուշարձանները տեղափոխվել են Երեւան: Ցուցահանդեսին ներկայացված է 28 նկարչի ավելի քան 130  գեղանկարչական աշխատանք: Ամենատարեց նկարիչն, ում աշխատանքները ներկայացված են ցուցահանդեսին, 90 տարեկան է, ամենաերիտասարդները` 19-ը: Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ ռուս եւ բելառուս նկարիչների աշխատանքները: Sergo Eritsyan Նշենք, որ բոլոր աշխատանքները կատարվել են պլեներային` բացօթյա նկարչական սկզբունքներով` տվյալ բնաշխարհում եւ միջավայրում: Հիշեցնենք, որ  “Հայկական ներկապնակ’’ նկարչական միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրվել են նաեւ գարնանային Սյունիքի, ամառային Շիրակի գույները: Այս անգամ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ստեղծվել են Լոռու եւ Տավուշի մարզերի Դեբեդի հովիտն ընդգրկող հատվածներում: Ի դեպ, նկարիչների խոսքերով` տեղանքի բնակիչներն այնքան հյուրընկալ են եղել, որ երբեմն օրերով հյուրընկալվել են նրանց տանը, իսկ հետո կրկին ստեղծագործական աշխատանքի վերադարձել:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW