×


“Մանկական Նոր ալիք 2011”

“Մանկական Նոր ալիք 2011”

Կիսաեզրափակչի հայաստանցի մասնակիցները ընտրվեցին Մայիսի 18-ին Երեւանում տեղի ունեցավ “Մանկական Նոր ալիք 2011” միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: Ուղիղ ժամը 15:00-ին Արմենիա TV-ի տաղավարում սկսվեց համերգը, որը, ի դեպ, ցուցադրվում էր ուղիղ եթերում: 24 փոքրիկ մասնակցից յուրաքանչյուրը ներկայացրեց երկուական երգ: “Մանկական Նոր ալիք 2011” Բացի մրցութային փուլից, համերգը կարելի է նաեւ մանուկների տոն անվանել: Երեխաները մեծ ոգեւորությամբ, ուշադրությամբ ու պատասխանատվությամբ էին վերաբերվել մրցութային փուլին. տոնական հագուստներ, մանկական պարային խմբեր, բեմադրություններ: Հանձնաժողովի անդամները չէին ձանձրանում հետեւել մոտավորապես 5 ժամ տեւողությամբ համերգին` լսելով 48 երգ :): Իսկ հանձնաժողովի անդամներն էին նախագծի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւը, երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օրլովը, “Նոր ալիք” նախագծի տնօրեն Ստելլա Խաչանյանցը, դերասան եւ ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր եւ ՀՊԹ տնօրեն Արթուր Գրիգորյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, երաժիշտ Արա Գեւորգյանը, “Մանկական Եվրատեսիլ”-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը եւ միջոցառման հատուկ հյուր, երգիչ Սերգեյ Լազարեւը: “Մանկական Նոր ալիք 2011” Հաղթողը ընտրվեց հանձնաժողովի անդամների եւ SMS քվեարկության միջոցով: Հաղորդավարներ Ֆելիքսի եւ Ավետի կողմից վերջապես հայտարարվեց քվեարկության ավարտ, հանձնաժողովի անդամներն էլ հայտնեցին, որ պատրաստ են ներկայացնել հաղթողի անունը, եւ երկար սպասված պահը վերջապես եկավ: “Հանձնաժողովի անդամները միանշանակ ընտրություն են կատարել: Եւ այսպես, Մոսկվայում կայանալիք “Մանկական Նոր ալիք 2011” կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու ենք հրավիրում Սոնա Գյուլխասյանին”,- հայտնեց նախագծի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւը: “Մանկական Նոր ալիք 2011” Բայց, քանի որ 2011 թվականը տոնական է նախագծի համար. “Նոր ալիքը” նշում է իր 10-ամյա հոբելյանը, գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւը, երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օրլովը որոշեցին անակնկալ մատուցել մասնակիցներին եւ հրավիրել եւս մեկին: Այս անգամ նրանք ընտրեցին “Դո-Ռե-Մի” խմբի եռյակին, ի դեպ, Սոնա Գյուլխասյանը նաեւ այս խմբի անդամ է: SMS քվեարկությունների միջոցով հեռուստադիտողները ընտրեցին Լիդուշիկին: Bravo.am-ը շնորհավորում է կիսաեզրափակչում հայտնված երեխաներին :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին