×


“Նոր ալիք 2011”

“Նոր ալիք 2011”

“Հայաստանն ու Ուկրաինան ամենաուժեղ մրցակիցներն են” Մայիսի 18-ին Երեւանում տեղի կունենա փոփ-կատարողների “Նոր ալիք 2011” եւ “Մանկական Նոր ալիք 2011” միջազգային մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը: Այդ առթիվ մամուլի ասուլիս էին հրավիրել “Նոր ալիք” նախագծի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւը եւ նախագծի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օրլովը: Evgeni Orlov Մրցույթը ցատկահարթակ է հանդիսանում երիտասարդ կատարողների համար` նպատակ հետապնդելով գտնել երիտասարդ տաղանդներ եւ ներկայացնել նրանց տարբեր կերպարներում: Մրցույթի շրջանակներում անց են կացվում 17 միջազգային եւ տարածաշրջանային նախընտրական փուլեր: Դրանք արդեն ավարտվել են Ռուսաստանում եւ Ֆինլանդիայում: “Հայաստանը իսկապես երաժշտական երկիր է: Երեկ ձեր երաժշտական ալիքներից մեկն էի դիտում, Սթիվի Ուանդերի տեսահոլովակները տեսա: Մեզ մոտ նման բան չկա :): Ձեզ մոտ նույնիսկ տաքսիներում են Սթիվի Ուանդեր լսում: Եթե Հայաստանից 50 հայտ ենք ստանում, դրանցից 40-ը հաստատ անցնում են հաջորդ փուլ: Իսկ այլ երկրներում 50-ից 5 հայտն է անցնում”,- ասաց նախագծի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օրլովը: Evgeni Orlov and Alexsander Rumyancev Այսօր կայանալիք մրցութային փուլի հանձնաժողովի անդամներն են նախագծի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւը, երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օրլովը, “Նոր ալիք” նախագծի տնօրեն Ստելլա Խաչանյանցը, դերասան Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ միջոցառման հատուկ հյուր, անվանի երգիչ Սերգեյ Լազարեւը, ինչպես նաեւ “Նոր Ալիք”-ի անցյալ տարվա հաղթող Սոնա Շահգելդյանը: Հաղթողը ընտրվում է հանձնաժողովի անդամների եւ SMS քվեարկությունների միջոցով: “Նոր ալիք” նախագծի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Ռումյանցեւի խոսքերով, Հայաստանն ու Ուկրաինան ամենաուժեղ մրցակիցներն են: Նա պատասխանեց նաեւ Bravo.am-ի այն հարցին, թե համաշխարհային մեծության ո՞ր կատարողները ելույթ կունենան “Նոր ալիք 2011”-ի շրջանակներում եւ ի՞նչ հետաքրքիր ելույթներ են սպասվում: Alxsander Rumyancev “Բանակցություններ ենք վարում Թոմ Ջոնսի, Բեյոնսեի հետ: Արդեն հաստատվել է Գորան Բրեգովիչի մասնակցությունը: Քանի որ այս տարի նշում ենք “Նոր ալիք” նախագծի 10-ամյա հոբելյանը, շատ խիտ ժամանակացույց ենք ունենալու: “Նոր ալիք”-ը կտեւի 6 օր: Երեք շատ կարեւոր հեղինակային երեկո ենք ունենալու` կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի 85-ամյա հոբելյանը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ելույթը Լարա Ֆաբիանի, Դմիտրի Խվորոստովսկու հետ եւ Ռայմոնդ Պաուլսի 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո: Այս տարի մրցույթի մուսան` Ալլա Պուգաչովան եւս ներկա կգտնվի համերգներին: Ու վստահ եղեք, որ էլի անակնկալներ են լինելու”: Հիշեցնենք, որ “Նոր ալիք 2011” մրցույթին տարբեր տարիներին մասնակցել են Արամոն, Հայկոն, Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը եւ Սոնա Շահգելդյանը, վերջինս Հայաստանին անցյալ տարի հաղթանակ բերեց: Այսօր երեկոյան պարզ կդառնա, թե ով կմեկնի Յուրմալա այս տարի: Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW