×


“Ոսկե կռվախնձոր”

“Ոսկե կռվախնձոր”

Կայացավ հերթական համերգ-մրցանակաբաշխությունը Ապրիլի 20-ին Գ. Սունդուկյանի անվ. մայր թատրոնում կայացավ “Ոսկե կռվախնձոր” համերգ-մրցանակաբաշխությունը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Մարինե Թագակչյանը եւ Տիգրան Հարությունյանը իրենց համատեղ ծրագիրը ամփոփում են մրցանակաբաշխությամբ: Tigran harutyunyan & Marina Tagakchyan Bravo.am-ի հետ զրույցում Մարինե Թագակչյանն ասաց, որ այս տարի պատասխանատվությունն ավելի մեծ է. “Շատ եմ հուզվում”: Մեր հարցին, թե արդյոք Մարինեն կյանքում էլ ջղային կերպար ունի, նա պատասխանեց. “Այո, ես կյանքում ու բեմում գրեթե նույնն եմ:  Նույնքան ակտիվ, լեզուս մի քիչ սուր է, շուտ բորբոքվող եմ”: Մարինեն նաեւ նշեց, որ անվանակարգերը տասն են: Բացի այդ, լինելու են հատուկ հյուրեր եւ անակնկալներ: Arsen Safaryan Անակնալներ իսկապես եղան, քանի որ հյուրերից մեկը գնչուհի Եսենյան էր, ով “Կռվախնձորին” նկար նվիրեց խնձորի պատկերով:): Bravo.am-ի հարցին, թե որ հաղորդումն է ավելի շատ հիշվել, Մարինեն պատասխանեց, որ սկանդալային եւ հիշվող էին առաջին հաղորդումները, քանի որ “հիմա ավելի էթիկայի կանոններին համապատասխան ենք աշխատում”: Իսկ Տիգրանն իր կողմից նշեց, որ “այս տարի “խնձորներն” ավելի մեծ են, եւ մեզ հետաքրքիր ծրագիր է սպասում”: Juce Բոլոր մրցանակակիրները շատ անկաշկանդ էին՝ հաղորդման ոճին համապատասխան: Օրինակ՝ առաջին անվանակարգի մրցանակակիր, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով “Համարձակ հյուր” անվանակարգում հաղթող ճանաչվեց, իր շնորհակալական ելույթում նշեց, որ շատ կցանկանար, որ այս մրցանակաբաշխությանը մասնակցեր երկրի վարչապետը, տարբեր քաղաքական գործիչներ, քանի որ, նրա խոսքերով, “կռվախնձորը դիմակներ է պատռում”: Ի դեպ, Գագիկ Շամշյանն անգամ բեմ ֆոտոխցիկով դուրս եկավ:) Երեկոյի ընթացքում երգեցին Արսեն Սաֆարյանը, Արմեն Դարբինյանը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Լայանան, Սյուզին, Ջուսը, Արսեն Գրիգորյանը եւ այլոք: Sona Shahgeldyan Իսկ “Խելահեղ հյուր” անվանակարգում հաղթող ճանաչվեց բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը. “Շնորհակալ եմ , կարծում էի, որ խելահեղ կլինի Ջուսը, սակայն ինձ են ընտրել: Չնայած այսօր շատ խառը եւ խելահեղ օր էր, երեւի թե արժանի էի այդ մրցանակին”: Ի դեպ, անցյալ տարի այս անվանակարգում հաղթող էր ճանաչվել Ջուսը: Նշենք, որ երեկոյի ընթացքում Սոնա Շահգելդյանը եւ Լեյլա Սարիբեկյանն իրենց նոր երգերը ներկայացրին: Նրանք նույնպես հաղթող ճանաչվեցին. Լեյլա Սարիբեկյանը՝ “Լուսավոր կռվախնձոր” անվանակարգում, իսկ Սոնա Շահգելդյանը՝ “Աղմկահարույց կռվախնձոր”-ում: Իր ելույթում երգիչ Մհերը նշեց, որ “չնայած այս մրցանակաբաշխությանը բնակարաններ եւ ավտոմեքենաներ չեն բաժանում, միեւնույն է, երգիչները մեծ հաճույքով են մասնակցում”: Emma & Aramo Նշենք, որ “Ոսկե կռվախնձոր” մրցանակաբաշխությունը կազմակերպել էին “Երկիր Մեդիա” հեռուստատեսությունը եւ “Ժպիտ” ակումբը: Իսկ հիմա թվարկենք անվանակարգերը ու մրցանակակիրներին եւ սպասենք նոր “Կռվախնձորներին”՝ 1.    Համարձակ հյուր՝ Գագիկ Շամշյան 2.    Խելահեղ հյուր՝ Վիոլետ Գրիգորյան 3.    Լուսավոր կռվախնձոր՝ Լեյլա Սարիբեկյան 4.    Ներողամիտ կռվախնձոր՝ Սերգեյ Դանիելյան 5.    Աղմկահարույց կռվախնձոր՝ Սոնա Շահգելդյան 6.    Ամենասպասված հյուր՝ Արսեն Սաֆարյան 7.    Ինքնագոհ հյուր՝ Անի Քոչար 8.    Կռվախնձորային ընտանիք՝ Կարեն Արզումանյան եւ Գիսանե Պալյան 9.    Ամենաանտարբեր հյուր՝ Կամո Սեյրանյան 10.    Ամենաանկեղծ հյուր՝ Էմմա եւ Արամո: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW