Ռեժիսորի նոր ֆիլմը Ռուսաստանում առաջին տասնյակում է
Գիտե՞իք, որ մեր սիրելի դերասան, լեգենդար Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը անվանակից ունի` ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյան: “Ուրիշ” Մհեր Մկրտչյանը ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանում:
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ռեժիսորի նոր` “Մեծ դուստրը, կամ հղիության թեստ” կատակերգության պրեմիերան: Ռուսաստանյան հանդիսատեսը ակնհայտորեն հավանել է կինոնկարը` կինոթատրոններում վաճառած տոմսերի վաճառքի ծավալով այն այս պահին արդեն 8-րդն է, ակնկալվում է, որ գումարը շարունակաբար կաճի: Ի դեպ, Մհերը հանդիսանում է նաեւ ֆիլմի սցենարի հեղինակը: Դերերում հանդես են եկել ռուսական կինոյի հայտնի դերասաններ Դմիտրի Մարյանովը, Իլյա Շակունովը, Օլեսյա Սուդզիլովսկայան, Օլեգ Տատարկովը: Ֆիլմը պատմում է 37-ամյա այրու եւ իր 17-ամյա դստեր մասին, ովքեր փորձում են կարգավորել իրենց անձնական կյանքը: Կինոնկարը արտադրել է ռուսաստանյան «Պարադիզ» ընկերությունը:
Մհեր Մկրտչյան “Երեքը եւ Փաթիլը” առաջին ֆիլմը բավականին հայտնի է Ռուսաստանում: Գլխավոր դերում հանդես է եկել հանդիսատեսին հայտնի Իվան Ուրգանտը:
Bravo.am-ը խոստանում է հետագայում ավելի մանրամասն անդրադառնալ մեր հայրենակցին:
Աղբյուրը` www.kinopoisk.ru
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
11,909






