×


“Սեքսը մեծ քաղաքում 2”

“Սեքսը մեծ քաղաքում 2”

Ոճային հայերը դիտեցին ֆիլմը :) Նորաձեւության սիրահարների նախընտրելի ֆիլմերից մեկ    ի` “Sex and the city 2”-ի համաշխարհային պրեմիերաներին զուգահեռ Fashionblog-ն ու “Մոսկվա” կինոթատրոնը դիտում էին կազմակերպել նաեւ ամենաոճային հայերի համար:): Երեկոյին ներկա էին նորաձեւության հայկական աշխարհի, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Fashion-ը կարմիր գորգի վրայով մուտք գործեց կոկտեյլ խմելու, այնուհետեւ ֆիլմը դիտելու: Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ Արմինկան նույնպես ներկա էին ֆիլմի պրեմիերային Դիզայներ Արմեն Գալյանն իր ու նույնպես ոճաբան Ֆաինա Հարությունյանի կազմակերպած միջոցառմանը Շուշան Պետրոսյանի նվիրած կոշիկներով էր ներկայացել ու ներկաների ոճով էր հետաքրքրվում:): “Սպասում էինք, որ հյուրերը մեզ չեն հիասթափեցնի, բոլորը շատ գեղեցիկ են հագնվել, շնորհակալություն”,- նշեց Արմեն Գալյանը: Ֆաինան էլ շատ ուրախ էր, որ իրենց կազմակերպած առաջին նման երեկոն հաջողվեց: Երգիչ, գործիքավորող Նիկը ֆիլմի մոլի երկրպագուն է:) Երգիչ, գործիքավորող Նիկը առաջին ֆիլմի պրեմիերային Լոնդոնում է մասնակցել: Այնտեղ “Սեքսը մեծ քաղաքում”-ի դերասաններն են կարմիր գորգի վրա եղել, Երեւանում էլ` ինքը:): “Դա ուրիշ հաճույք էր, այս ֆիլմի մոլի երկրպագուն եմ, 10 տարի է` նայում եմ հեռուստատեսային տարբերակը, հետո DVD-ներն առա… Դրանց պատճառով երկու ամիս լուսադեմին եմ քնել, որովհետեւ չէի կարողանում էկրանից պոկվել, նայում էի:): Չթարգմանած տարբերակն եմ նայել, բոց է: Երկրորդն արդեն տեսել եմ, զիջում է առաջինին”,- ասաց Նիկը: Հյուրերը ներս էին մտնում կարմիր գորգի վրայով Ֆլորենցիայի Fashion ակադեմիաներից մեկում սովորող դիզայներ Վահան Խաչատրյանը, ֆիլմից ոգեշնչվելով, արեւելյան ոճով էր հագնվել: «“Sex and the City”-ի նկարահանումների մեծ մասը Արաբական Միացյալ Էմիրություններում է կատարվել, արեւելքի թեման է շոշափվում: Ես Հայաստանում էի, երբ Իտալիայում պրեմիերան եղավ: Շատ էի սպասում, բայց չհամընկավ այնտեղ գտնվելուս ժամանակահատվածը: Հիմա հաճույքով պետք է այստեղ Էկրանին դիտեմ: Այստեղ էլ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված»,- նշեց դիզայները: Լուսինե Թովմասյանը եւ Արսեն Գրիգորյանը “Prestige” ամսագրի տնօրեն Արթուր Զաքարյանը ասում է`  խիզախ քայլ է հայկական իրականության մեջ նման միջոցառում կազմակերպելը:): “Շնորհակալություն պետք է հայտնենք կազմակերպիչներին: Համաշխարհային, բրենդային կինոնկարի ցուցադրություն են կազմակերպել, դա ավելի է ուժեղացնում տպավորությունները: Ֆիլմը մասամբ տեսել եմ, իհարկե, սերիալի հետ համեմատելը դժվար է: Այնտեղ կյանքի այս ասպարեզի իրականությունն է ներկայացվում, մի գաղափարախոսություն, որի վրա  հազարավոր երիտասարդներ են մեծացել: Հայաստանում մի քանի տարի առաջ նման ֆիլմի ցուցադրությունը շնորհանդես չէր ունենա: Առաջընթաց կա նաեւ հյուրերի ոճում. բրենդային հագուստով շատ մարդիկ կան, ոմանք անգամ գալուց առաջ մի քանի ժամ մտածել են իրենց կերպարի վրա”,- գոհ էր իր տեսածից Արթուր Զաքարյանը:): Դիզայներ Ֆաինա Հարությունյանը “Սեքսը մեծ քաղաքում 2”-ի ցուցադրությունից հետո Kami ակումբում afterparty եղավ: Ու քանի որ հյուրերից ոչ մեկ էքստրավագանտ ու ճչացող չէր հագնվել, Արմեն Գալյանի խոսքերով, կկարողանան “տժալ”. “Ես ու Ֆայան դեմ ենք dress code կոչվածին: Մարդիկ պետք է ազատ լինեն, իրենց երեւակայությունը շարժեն, էքսպերիմենտներից չվախենան: Մենք բրենդներին էլ ուշադրություն չենք դարձնում, կարեւորը այդ հագուստը կրողի զգացողություններն են”: Դրվագ “Սեքսը մեծ քաղաքում 2” ֆիլմից Ամենաոճային Fashionblog-ը մի տարեկան է, Bravo.am-ը շնորհավորում է ծննդյան եւ “Սեքսը մեծ քաղաքում 2” ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու առիթով:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW