×


“Վարդագույն խաղալիքի պատմությունը”

“Վարդագույն խաղալիքի պատմությունը”

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կայացավ մանկական միջոցառում Մարտի 17-ին Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ երեխաներին նվիրված միջոցառում: Ուղիղ ժամը 17:00-ից Ազատության հրապարակում մանկական տոն էր: Ծաղրածուները զվարճացնում էին հավաքված մանուկներին, ակվագրիմով տարբեր պատկերներ էին նկարվում նրանց ձեռքերին կամ դեմքերին, իսկ մեծ պաստառների վրա` Փարիզի տեսարանների ֆոնին, երեխաները հաճույքով լուսանկարվում էին :): Մանկական միջոցառում Դրսում տեղադրված արկղերում “Նվիրի’ր կյանք” կարգախոսով գումար էր հավաքվում քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Ինչպես նաեւ կազմակերպվել էր նկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը եւս կփոխանցվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին: Մեկ ժամ անց երեխաներին հրավիրեցին Արամ Խաչատրյան համերգասրահ: Մուտքի մոտ բոլորին փուչիկներ բաժանեցին, իսկ նախասրահում մանկական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացավ իր ելույթով: Մանկական միջոցառում Ապա սկսվեց հայտնի ֆրանսիական “Վարդագույն խաղալիքի պատմությունը” մյուզիքլը, որի երաժշտության հեղինակն է Լոփ Շեդիդը, խոսքերինը` Պիեր Դոմինիկ Բորգոն: Սա մի պատմություն է փոքրիկ Ժոզեֆի եւ խաղալիքների մեծ խանութի մասին: Ի դեպ, փոքրիկ Ժոզեֆին մարմնավորում էր “Ռազմիկ եւ ընկերներ” խմբից Ռազմիկը: Razmik and friends Ելույթ ունեցան նաեւ Սոֆի Դեւոյանի պարի թատրոնը, “Սպեղանի” աղջիկների երգչախումբը, երգի ու պարի համույթներ, ինչպես նաեւ տարբեր մենակատարներ: Համերգին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյան /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW