×


“Օրրան”

“Օրրան”

Հունիսմեկյան հյուրընկալություն:) Հունիսմեկյան տրամադրությամբ, երգով, պարով, փուչիկներով` “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները երեկ տոնում էին իրենց` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` հյուրընկալված մեծահասակներին էլ  տեղափոխելով մանկության աշխարհ:): Emmi Մանուկների օրվա առիթով “Օրրանը” իր դռները բացել էր այն մադկանց առջեւ, ովքեր իրենց այցելություններով, նվերներով, աջակցությամբ երեխաների կողքին են: Երեխաներն իրենց “տան” հյուրերի համար երգում ու պարում էին շենքի բակում: “Օրրանի” առաջին հյուրերից էր Էմմին: “Ուզում եմ, որ տոնական օրերն անվերջ շարունակվեն` լինի հունիսի 1, փետրվարի 4, թե ապրիլի 13. ամսաթիվը կապ չունի: Ամենակարեւորը` եղեք գերազանցիկ, ցանկանում եմ ձեզ լիքը-լիքը կոնֆետներ:)”, - ասաց երգչուհին: Հաղորդավար Արչին այնքան է եկել “Օրրան”, որ երեխաներին նույնիսկ անուններով գիտի:). “Չեմ հիշում` երբ ու ինչպես եմ ծանոթացել “Օրրանի”, տիկին Արմինեի հետ, բայց լավ հիշում եմ, որ երկար ժամանակ է` մտերիմ ենք: Բազմաթիվ առիթներ միասին ենք նշում, նույնիսկ առանց առիթի հավաքվում ենք, տիկին Արմինեի հետ պիկնիկների, հավաքույթների գնում”: Armine Hovhannisyan, Ashot Ghazaryan & Marat Hayrapetyan Նառան խոստովանեց` ոչ հաճախ, բայց, երբեմն, այցելում է երեխաներին.  “Կան մանկատներ, որ պետության աջակցությամբ են գործում, բայց կան անապահով ընտանիքներ, որոնք եւս ուշադրության կարիք ունեն. այստեղ երեխաները կարող են սնվել, դասեր սովորել, խաղալ, ինչը նրանց համար կարեւոր է”, - ասաց երգչուհին ու ավելացրեց, որ տոնը համարում է իր երեխաներինը եւս. “Աղջիկս արդեն 17 տարեկան է, բայց նաեւ իր տոնն է, ինձնից էլ նվերների է սպասում: Կապ չունի, որ ամեն օր կարող եմ նվեր տալ, այս տոնի առիթով էլ պետք է ուրախացնեմ երեկոյան, երբ գա տուն:)”: “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը BRAVO.am-ին պատմեց, որ նախորդ տարիներին երեխաները տոնը նշել են Կասկադում, այս անգամ  “Օրրանն” է իր դռները բացել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին սաների ընկերակցությամբ անցկացնել տոնը. “Որոշեցինք մեր ընկերների, աջակցողների հետ տոնել այս հրաշալի օրը, որոնք “Օրրանի” կյանքի 11 տարիների ընթացքում եղել են մեզ հետ` արվեստագետներ, բանկերի աշխատակիցներ, բարերարներ ու այլ լավ մարդիկ”: Orran Սրահի մի անկյունում երեխաների համար բազմաթիվ նվերներ էին հավաքվել: 10-ամյա Մոնիկան տոնը շատ է սիրում ոչ միայն նվերների համար. “Մենք հանդեսի ժամանակ հանելուկներ, ոտանավորներ ենք ասում, երգում, պարում ենք, համ էլ նվերներ ենք ստանում, բայց չգիտեմ` ինչ են այսօր մեզ նվիրելու”: Փոքրիկ Լիլիթի համար էլ կրկնակի տոն էր. տանը իր 3 տարեկան եղբոր ծննդյան տոնն էին նշելու. “Պետք է շուտ գնամ տուն, սիրում եմ, որ տանը ծնունդ ենք անում, բայց “Օրրանում” էլ օրը լավ է անցնում, հատկապես տոնական օրերին”: 9-ամյա Նիկոլայը, ով  5 տարի հաճախում է “Օրրան”, իր ընկերների հետ շախմատ ու շաշկի էր խաղում. “Շատ լավ է այստեղ, նկարում, խաղում եմ, հետաքրքիր է անցնում մեր օրը”: Նշենք, որ Երեւանի “Օրրանի” բարեգործական ծրագրերում ընդգրկված է 96 երեխա եւ 55 տատիկ-պապիկ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW