Օգտագործման կանոններ

 

Օգտագործման կանոններ

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի նյութերի օգտագործման սույն Կանոնները գործում են հետեւյալ կայքերի համար`

www.bravo.am
www.mediamax.am
www.banks.am
www.itel.am
www.auto.am

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի նյութերի օգտագործումը (տեքստեր, լուսանկարներ կամ այլ գրաֆիկական պատկերներ, այսուհետ` Նյութեր) արտոնվում է բացառապես իրավատիրոջ` «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի թույլտվությամբ:

Բոլոր Նյութերի հեղինակային իրավունքների ամբողջությունը, բացառությամբ հատուկ նշված դեպքերի, պատկանում է «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ին:

Սույն Կանոնները սահմանում են Նյութերի օգտագործման պայմանները եւ կարգը` «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի թույլտվությամբ: Թույլտվություն ստանալու համար պետք է էլեկտրոնային նամակ ուղարկել news@mediamax.am հասցեին կամ զանգահարել (+37410) 54 54 31:

Օգտագործում ասելով` ի նկատի ունենք ցանկացած վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ ձեւեր:

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Նյութերի օգտագործումը տվյալ Կանոնների ցանկացած պայմանի խախտմամբ հանդիսանում է «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի բացառիկ իրավունքների խախտում եւ կարող է հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Սույն Կանոնների կիրառումը տարածվում է տպագիր (թերթեր եւ ամսագրեր), էլեկտրոնային (հեռուստատեսություն եւ ռադիո) եւ առցանց ԶԼՄ-ների, ընկերությունների պաշտոնական ինտերնետ-կայքերի, թեմատիկ ինտերնետ-կայքերի, անհատ օգտատերերի վրա:

Տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` վկայակոչելով աղբյուրը:

Առցանց ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` մեջբերվող Նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի այն տեքստի առաջին պարբերությունում, որտեղ օգտագործվում է տեքստային Նյութը, կամ օգտագործվող գրաֆիկական Նյութի անմիջապես ներքեւը:

Արգելված է Նյութերի էական ծավալի (օրական 5 Նյութից ավել) ամբողջական տեքստային վերահաղորդումը այն կայքերում, որոնք իրենց նյութերը տրամադրում են որոնողական եւ նորությունների ագրեգատորներին` ինդեքսավորման համար: Նյութերի օգտագործման նման ձեւերը արգելված են եւ կարող են հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Նյութերի ցանկացած վերարտադրման ժամանակ արգելվում է բնօրինակ տեքստի վերամշակումը: Նյութի կրճատումը հնարավոր է միայն այնպիսի ծավալով, որը չի աղավաղում դրա իմաստը:

Նյութի իմաստի աղավաղման պատասխանատվությունը, որն առաջացել է ոչ ճշգրիտ վերարտադրման հետեւանքով, կարող է հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Վերոնշյալ ցանկացած Կանոնի կամ դրանց համակցության խախտման դեպքում “Մեդիա Մաքս” ՓԲԸ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած օրինական ճանապարհով, այդ թվում` դատական կարգով, պաշտպանել իր իրավունքները եւ օրինական շահերը:

“Մեդիա Մաքս” ՓԲԸ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել եւ/կամ լրացնել սույն Կանոնները` առանց օգտվողներին նախապես տեղեկացնելու: Կանոնների փոփոխությունը եւ/կամ լրացումն իրականացվում է նոր խմբագրված օրինակի տեղադրմամբ, որն ուժի մեջ է մտնում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի կայքերում հրապարակվելու պահից:


Մեդիամաքս