Պսակադրություն Տաթեւում

 

Պսակադրության արարողությունը հայկական հարսանիքի կարեւորագույն ծիսակարգերից է: Դարեր շարունակ հայ քրիստոնյան մեծ նշանակություն է տվել պսակի խորհրդին, պահպանել պսակադրության հոգեւոր եւ աշխարհիկ բոլոր ծեսերը: Ժամանակակից աշխարհում, սակայն, հարսանյաց արարողակարգը հնարավորինս պարզեցվել է, ենթարկվել փոփոխությունների՝ չպահպանելով ազգային ծեսերի բարի ավանդույթները:



“Բալ” ընկերությունն առաջարկում է Ձեզ կազմակերպել պսակադրության արարողությունը Տաթեւ վանական համալիրում՝ միջնադարյան ճարտարապետության նշանավոր կառույցներից մեկում:  Իսկ “Տաթեւեր” ժամանակակից ճոպանուղին ճանապարհ կհարթի դեպի հինը... 



Դուք հնարավորություն կունենաք կազմակերպել օրգինալ եւ անմոռանալի պսակադրություն Տաթեւի վանական համալիրում՝ գեղեցիկ ազգային ծեսերով եւ ավանդույթներով: Առաջին երեք զույգերին, որպես նվեր ընկերությունը կտամադրի տրանսպորտ, լուսանկարահանում եւ աքսեսուարներ:

Սիրով,
“Բալ” ընկերություն
Երևան, Փարպեցու 9, բն. 8
հեռ. 53 61 70. 53 81 20”