27 Nov 2009
Տպել Տպել
 
THE TWILIGHT SAGA: NEW MOON

Հայտնի դարձան մրցույթի հաղթողները

Ահա եւ եկավ ժամանակն ամփոփելու մեր “Դիտիր Առաջինը” առաջին ակցիայի արդյունքները, որը համատեղ իրականացնում են Bravo.am կայքը եւ “Մոսկվա” կինոթատրոնը:

Ինչպես գիտեք, մեր առաջին խաղարկությունը վերաբերում էր այս տարվա ամենասպասելի կինոպրեմիերաներից մեկին` “ՄԹՆՇԱՂ. ԱՍՔ. ՆՈՐԱԼՈՒՍԻՆ” /THE TWILIGHT SAGA: NEW MOON/ ֆիլմին: Այն արդեն հասցրել է մի քանի ռեկորդներ սահմանել, եւ առաջին ցուցադրությանն անհամբեր սպասում են նաեւ Հայաստանում: 2009թ. դեկտեմբերին այս ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա լինելու համար հարկավոր էր գրանցվել Bravo.am կայքում, ուշադիր ծանոթանալ խաղարկության պայմաններին, պատասխանել ֆիլմին վերաբերող 6 հարցերին եւ այդ պատասխանները ուղարկել մեզ:

THE TWILIGHT SAGA: NEW MOON

Ամփոփելով մրցույթի արդյունքները` նախ նշենք, որ հաճելիորեն զարմացած եւ շոյված ենք կայքի մշտական այցելուների ուշադրությամբ: Նշենք, որ խմբագրությունը ստացել է մոտ 30 պատասխան եւ պետք է ընտրեր 10-ը մրցանակակրի, ովքեր կստանային ֆիլմի տոմսերը: Խնդիրը շատ բարդ էր, բայց մեզ ի վերջո հաջողվեց որոշել նրանց: Սակայն մինչ հաղթողների անունները հրապարակելը մի քանի խոսք ճիշտ պատասխանների մասին:

Ի սկզբանե շեշտենք, որ բոլոր 6 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք: Ստորեւ ծանոթացեք հարցերին եւ դրանց ստույգ պատասխաններին:

1. Ո՞վ է “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ գրքի հեղինակը:
“ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ գրքի հեղինակն է Ստեֆանի Մեյերը /Stephanie Meyer/:

2. Ինչ՞է գլխավոր հերոսուհու եւ նրա դերակատարի անունը:
Գլխավոր հերոսուհու անունն է Իզաբելլա Մարի Սվոն /Isabella Marie Swan/, իսկ նրա դերակատարի անունը` Քրիստեն Սթյուարտ /Kristen Stewart/:

3. Ինչ՞ է գլխավոր հերոսի ու նրա դերակատարի անունը:
Գլխավոր հերոսի անունն է Էդվարդ Քալլեն /Edward Cullen/, իսկ դերակատարի անունը` Ռոբերտ Փաթինսոն /Robert Pattinson/:

4. Ո՞րն է ֆիլմի նշանաբանը:
«When you can live forever what do you live for?» / «Եթե կարող ես ապրել հավերժ, ինչի՞ համար ես դու ապրում»

Այս հարցը որոշակի շփոթություն է առաջացրել մեր ընթերցողների շրջանում, նրանք ուղարկել են տարբեր պատասխաններ, այդ թվում` It will be as though I’d never existed / “Այնպես կլինի, կարծես ես երբեք գոյություն չեմ ունեցել”/, «Արգելված պտուղը քաղցր է», «Արգելված է հիշել, սարսափելի է մոռանալ» եւ այլն: Այս կապակցությամբ պետք է նշենք, որ տարբեր երկրներում ֆիլմը եւ գիրքը ներկայացվել են տարբեր նշանաբանների ներքո, այդ իսկ պատճառով վերոհիշյալ պատասխանները մենք սխալ չենք համարում, միեւնույն ժամանակ շեշտելով, որ ճիշտ պատասխանը առաջինն է:

5. Ե՞րբ է տեղի ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Ֆիլմի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21-ին: Մինչ այդ տարբեր երկրներում կայացել են առանձին ցուցադրություններ:

6. Ինչպիսի՞ն են “ՄԹՆՇԱՂ” /TWILIGHT/ ֆիլմում կլանների անուները:
Ֆիլմում կլանների անուններն են Քալըններ /The Cullens/, Քիլոթներ /Quileute tribe/, Վոլտուրի /The Volturi/ եւ Քոչվոր վամպիրներ /Nomadic vampires/:

Եվ այսպես, հաղթողների անուններն են.

1. Լիանա Թադեւոսյան /“ltadevosyan”/
2. Արմեն Մարտիրոսյան /“armen-m”/
3. Արայիկ Հարությունյան /“Araik”/
4. Աննա Ղազարյան /”ananik”/
5. Տաթև Դերզյան /“tat jan”/
6. Գեւորգ Կարապետյան – /“Georgekar91”/
7. Ալլա Իգիթյան /“Allus”/
8. Աննա Մնացականյան /“An4ik”/
9. Հայկ Կարապետյան /“Hayk.karapetyan”/
10. Նարինե Բալդրյան /“Narush”/
11. Ասյա Եղիազարյան /“If only”/

Առաջին 9-ը նշված հաղթողները կստանան յուրաքանչյուրը 2-ական տոմս, 10 եւ 11-րդ տեղերում նշված մասնակիցները շահել են խրախուսական մրցանակ` 1-ական տոմս:

Հիշեցնենք, որ նախապատվությունը տրվել է ավելի շուտ պատասխանողներին: Հաղթողները տոմսերը կարող են ստանալ Bravo.am նախագծի եւ «Մեդիամաքս» գործակալության խմբագրությունից` նախապես զանգահարելով 54-54-37 հեռախոսահամարով:

Իսկ նրանց, ում այս անգամ ինչ-ինչ պատճառով չհաջողվեց հաղթել մրցույթում, հիշեցնում ենք, որ “Դիտիր Առաջինը” ակցիան պարբերական բնույթ է կրելու: Այնպես որ հետեւեք մեր կայքին, մասնակցեք մրցույթներին եւ անպայման կշահեք:

    3 կարծիք     782 Դիտումներ
3 Կարծիքներ
 Net /15.01.10 | 10:16 /

shat lav filma.edwardnel verjna!!!:)

 ASD789987 /13.03.10 | 7:31 /

XOSQER 4KAN 6AT LAV FILMA OV NAYELA INK@ KHASKANA BAREROV 4EM KARA BACATREM PETKA NAYEL

 Anna1994 /12.05.10 | 8:40 /

Hamadzayn em!!!@ntir kinoya!!!Arje ditel ete iharke der cheq ditel!!!

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by