×


«Լադանիվա»-ն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը եւ ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի եւ համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է՝ բալկանյան մեղեդիներից մինչեւ մալոյայի, ջազի եւ ռեգգիի ռիթմեր:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին եւ նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների եւ ավանդույթների միջով: Ժակլինը եւ Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում եւ Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, եւ այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:


«Lada Niva-ն ամենագնաց մեքենա է, որը կարող է բարձրանալ չբացահայտված բարձունքներ, ինչպես եւ մենք՝ մեր խմբում: Անչափ ուրախ ենք այս հնարավորության համար եւ պատրաստ ենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում մեր երաժշտական բազմազանությամբ»,- նշել է Ժակլինը:

«Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ակնկալում է, որ «Լադանիվա»-ի կատարումը եւ երգի պատմությունը կոգեշնչեն «Եվրատեսիլի» երկրպագուներին. «Խումբը կստիպի բոլորին ամբողջ սրտով պարել եւ կարեւոր հաղորդագրությունը կտարածի ուրախ ու թեթեւ տրամադրությամբ։ Շուտով մենք ներկայացնելու ենք պատմությունը խիզախ մի աղջկա, որը չի սիրում կարծրատիպերով ապրել»։

Հիմնվելով 2019 թվականին՝ «Լադանիվա»-ն հայտնի է դարձել հիթային «Վայ, աման» երգով: Խումբը 2023 թվականին թողարկել է իր առաջին համանուն «Լադանիվա» ալբոմը:

Ծննդով Եղեգնաձորից Ժակլինը դեռ 2020 թվականին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե երբ է տեղափոխվել Ֆրանսիա, ինչպես է ստեղծվել «ԼադաՆիվա» խումբը, խոստովանել, որ ուզում է բացահայտել հայրենիքը, նաեւ խոսել է հայկական խոհանոցից իր սիրելի ուտեստների մասին: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին