×


Dr. Dre-ի աստղի բացումն ու նրան աջակցելու եկած ընկերները

Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է ամերիկացի հիփ-հոփ արտիստ, երաժշտական պրոդյուսեր Dr. Dre-ի աստղը: Միջոցառմանը ներկա են եղել Էմինեմը, Սնուփ Դոգն ու 50 Cent-ը:

Dr. Dre-ն նշել է, որ երբեք չի մտածել, թե մի oր անունը կհայտնվի իր կուռքերի անունների կողքին. «Շնորհակալ եմ, որ վերջապես արժանի եմ գնալ Այս Քյուբի, Սնուփ Դոգի եւ 50 Cent-ի հետքերով, որոնք անհասկանալի պատճառներով ինձնից շուտ են աստղ ստացել: Բայց հիմա ես էլ այստեղ եմ: Բախտս բերել է, որ կարող եմ գումար վաստակել սիրելի աշխատանքով: Մի՞թե այս ամենը երազ չէ: Ամենաշատը հպարտանում եմ նրանով, որ կարողացել եմ փոխել հիփ-հոփի ընկալումը»:


Բեմ է բարձրացել ու իր վաղեմի ընկերոջը շնորհավորել Սնուփ Դոգը. «Արդեն 30 տարի է անցել, իսկ մենք դեռ շարունակում ենք աշխատել ստուդիայում, իսկ դու ինձ, միեւնույն է, ստիպում ես ամեն տողը կրկնել 100 անգամ: Շնորհակալ եմ, որ կատարելության ես ձգտում ու ամեն անգամ ինձ ստիպում ավելի լավը լինել: Դու միշտ իմ մեջ լավագույնն ես բացահայտում»:


Dr. Dre-ն 7 «Գրեմմի» ունի, նրա «The Chronic» (1992 թ.) ալբոմը Billboard-ի չարթում 3-րդ տեղն է գրավել, «California Love» (2Pac) ու «In Da Club» (50 Cent) հիթերի պրոդյուսերն է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին