×


«Ժամանակ պետք եղավ, որ ամեն ինչ բացատրենք երեխաներին». Քեյթ Միդլթոնը քաղցկեղ ունի

Ուելսի իշխանուհի Քեյթ Միդլթոնը հանդես է եկել տեսաուղերձով ու հայտնել, որ իր օրգանիզմում քաղցկեղ է հայտնաբերվել եւ հիմա քիմիաթերապիա է անցնում:

Միդլթոնը պատմել է, որ նորությունը շոկային է եղել իրենց ընտանիքի համար ու մի քանի ծանր ամիս են անցկացրել արքայազն Ուիլյամի հետ։

«Ժամանակ պետք եղավ, որպեսզի ամեն ինչ բացատրենք Ջորջին, Շարլոտին ու Լուիին եւ համոզենք, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի։ Նրանց ասել եմ, որ ես լավ եմ ու ամեն օր ավելի ուժեղ եմ դառնում։ Կենտրոնացած եմ այնպիսի բաների վրա, որոնք կօգնեն ինձ բուժել միտքս, մարմինս ու հոգիս։ Ուիլյամի աջակցությունը մխիթարանքի եւ վստահության հիանալի աղբյուր է, ինչպես նաեւ շատերիդ սերը, աջակցությունն ու բարությունը»,- նշել է նա։

Հունվարին Միդլթոնը որովայնի վիրահատության է ենթարկվել, որը բարեհաջող է անցել, սակայն դրան հաջորդած թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ քաղցկեղ ունի։ Նա խնդրել է իր ընտանիքի համար այս ծանր ժամանակահատվածում հարգել իրենց անձնական կյանքի գաղտնիությունը։

Հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհից իրենց աջակցությունն ու սերն են հայտնում Միդլթոնին։ Նրան աջակցել են նաեւ Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը. «Առողջություն եւ ապաքինում ենք մաղթում Քեյթին ու ամբողջ ընտանիքին։ Հույս ունենք, որ նրանք դրան կհասնեն հանգստության եւ գաղտնիության պայմաններում»։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ քաղցկեղ ունի եւ այս շրջանում բուժվում է նաեւ Չարլզ III-ը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW