×


«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կտա Երեւանում

«Մաշինա վրեմենի» ռուսական ռոք-խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում:

Երեկոն տեղի կունենա ապրիլի 13-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն 1970-ից մինչեւ 2020 թվականները ծնված հիթերն ու նոր երգեր:

Խմբի անդամներ Անդրեյ Մակարեւիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը հիշեցնում են, որ ապրիլի 13-ին Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն է եւ բոլորին հրավիրում են միասին նշելու այն:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @tomsarkgh_am



«Մաշինա վրեմենի»-ն ռուսական ռոքի ամենահայտնի խմբերից մեկն է։ Այն հիմնադրել են Անդրեյ Մակարեւիչն ու Սերգեյ Կավագոէն՝ 1969 թվականի մայիսի 27-ին:

Խմբի ստեղծագործություններում համադրված են ռոքը, բլյուզը, ռոքնռոլը եւ հեղինակային երգի տարրերը։ Խմբի անփոփոխ առաջնորդն է Անդրեյ Մակարեւիչը, որը երգերի տեքստերի ճնշող մեծամասնության հեղինակն է։ Երաժշտության հեղինակներն են Անդրեյ Մակարեւիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Եվգենի Մարգուլիսը, Անդրեյ Դերժավինը եւ Պյոտր Պոդգորոդեցկին։


«Մաշինա վրեմենի» խումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգներով ներկայացել է նաեւ 1990 թվականի գարնանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին