×


OZON-ը ընդլայնում է ծառայությունները․ ի՞նչ նորություններով է հանդես գալիս ընկերությունը Հայաստանում

Ապրանքների ավելի արագ առաքում եւ լոգիստիկ ծառայությունների ընդլայնում՝ OZON մարքեթփլեյսը հայտարարել է Հայաստանում վաճառքների առավել արդյունավետ հնարավորությունների մասին։ Ապրիլի 3-ին Երեւանում առաջին անգամ անցկացվեց «COM.E ON FORUM» խորագրով բիզնես-հանդիպումը գործարարների հետ, որոնց շարքերում էին ինչպես հայ, այնպես էլ Հայաստանում բնակություն հաստատած այլազգի ձեռներեցներ ու գործընկերներ։ Ներկայացվեցին հարթակի նոր ծառայություններն ու գործիքները, ինչպես նաեւ քննարկվեց մեր երկրում էլեկտրոնային առեւտրի շուկայի ապագան։ BRAVO.am-ն առանձնացրել է բիզնես-ֆորումի կարեւոր եւ հետաքրքիր դրվագները։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ մոտ ապագայում Ozon-ը 1,5 անգամ կընդլայնի Երեւանում գործող պահեստային համալիրը եւ կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան, ինչի շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։


Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երեւանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին եւ կկրճատեն առաքման ժամկետը:

Արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել ապրանքները գնորդներին Հայաստանի տարածքում գտնվող 192 առաքման կետերից որեւէ մեկի միջոցով։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման ծախսերն ու ժամկետները: Ընկերությունը նախատեսում է նաեւ մինչեւ 2024 թվականի վերջն ավելի քան 2․5 անգամ ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։

Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ozon-ում գրանցվել է ավելի քան 2.5 հազար տեղական վաճառող. «Հարթակում նրանց ստացած պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, իսկ շրջանառությունը եռապատկվում է ամսական կտրվածքով: Այնպես որ, մենք հետագայում եւս նախատեսում ենք ակտիվորեն բարելավել լոգիստիկան, կրճատել ձեռնարկատերերի ապրանքների առաքման ժամկետները եւ օգնել նրանց մեծացնել եկամուտը մարքեթփլեյսի միջոցով»։


Ասուլիսին մասնակցում էր նաեւ ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների եւ զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը, որն իր խոսքում ընդգծեց՝ Հայաստանում էլեկտրոնային առեւտրի շուկան աճում է, զարգանում, ու թեեւ իրենց ընկերությունը  մուտք է գործել նախորդ տարի, բայց արդեն հասցրել են լավ արդյունքներ գրանցել, եւ ծրագրում են այդ աճը պահել ու մեծացնել. «Տեսնում ենք, որ շուկայում ներգրավված են մեծ այլ կազմակերպություններ, բայց մենք գիտենք ու հասկանում ենք, որ մեր հարթակը պահանջված է, եւ ցանկացած մրցակցության հարգանքով ենք վերաբերվում։ Որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան ուժեղ կդառնանք եւ ավելի մեծ տեմպերով ու նորություններով կզարգանանք»։

Ի դեպ, ԱՊՀ երկրներում Ozon-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երեւանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։

Մի քանի փաստ Ozon-ի վաճառքների ու հայաստանյան շուկայի մասին

•    2022թ․-ի համեմատ 2023-ի վերջին ակտիվ գնորդների թիվն աճել է 31%-ով եւ կազմել 46 միլիոն։
•    2023 թվականի տվյալներով՝ Ozon-ում պատվերների թիվն աճել է 2 անգամ՝ հասնելով 950 միլիոնի։
•    2023-ի տվյալների համաձայն՝ Ozon-ի շուկայում վաճառողների թիվը գերազանցել է 450 հազարը։
•    Հայաստանից Ozon-ում արդեն գրանցված է ավելի քան 2500 ձեռնարկատեր։
•    Պատվերների քանակն ամեն ամիս աճում է 2 անգամ։
•    Ամեն ամիս վաճառողների շրջանառությունն ավելանում է 3 անգամ։
•    Ամսական ավելի քան 170 հազար ակտիվ օգտատեր կա Հայաստանում եւ օրական ավելի քան 5000 պատվեր։
•    Ամենապահանջված ապրանքների կատեգորիաներն են՝ «Էլեկտրոնիկա», «Ապրանքներ տան համար» ու «Գեղեցկություն եւ առողջություն»։

Ընկերության ներկայացուցիչները վստահ են՝ այս ցուցանիշները շարունակելու են աճել, հարթակում ավելանալու են նոր ծառայություններ ու հնարավորություններ, եւ այդ ամենին նպաստելու են նաեւ այս ձեւաչափի հանդիպում-քննարկումները հաճախորդների ու գործընկերների հետ։


Ozon մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաեւ Չինաստանում եւ Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ եւ այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառել ապրանքները Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։

Ozon-ի առաջնահերթություններից է օգնել սկսնակ եւ փորձառու, այդ թվում՝ մարզերի վաճառողներին՝ զարգացնելու եւ ընդլայնելու իրենց բիզնեսը։ Ընկերությունն առաջարկում է վաճառողներին պարգեւատրման մրցունակ համակարգ, ուսուցման, վերլուծության եւ գովազդի տարբեր գործիքներ, ինչպես նաեւ վճարումների ու առաքման ճկուն համակարգ։ Ozon-ը նաեւ մշակում է հավելյալ ծառայությունների համակարգ հաճախորդների եւ մարքեթփլեյսի վաճառողների համար՝ ներառյալ ֆինանսական տեխնոլոգիաների արտադրանքները, էքսպրես առաքումը եւ ճանապարհորդության ամրագրումը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW