×


Կարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետո

The Band խմբի վոկալիստ Կարինա Առուստամյանի ամուսնությունն անակնկալ չէր, երեւի, միայն ամենամտերիմների համար: Տաթեւի վանքում տեղի ունեցած պսակադրության լուսանկարները երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին եւ հետաքրքիր մանրամասներ պատմել:

Նրա ընտրյալն «Ուրարտու» (նախկինում՝ «Բանանց») ֆուտբոլային ակումբի նախկին կիսապաշտպան Վալտեր Պողոսյանն է:


Մեզ հետ զրույցում երգչուհին անկեղծանում է՝ իրենց հարաբերությունների ամբողջ ընթացքն են գաղտնի պահել, քանի որ երջանկությունը լռություն է սիրում։ Ծանոթության ժամանակ չեն մտածել ընտանիք կազմելու եւ ամուսնության մասին, բայց դեպքերը այլ կերպ են զարգացել։


«Ընթացքն է ցույց տալիս՝ ինքն է նա, որին սպասել ես ամբողջ կյանքիդ ընթացքում։ Ծանոթացել ենք նախորդ սեպտեմբերին՝ երեւանյան ակումբներից մեկում։ Այդ օրը ես բոլորովին պատահական էի հայտնվել քաղաքի կենտրոնում։ Երեք շաբաթում ընկերացանք, մտերմացանք, դարձանք լավագույն ընկերներ դժվար շրջանում։ Հետո սկսվեց մեր սիրավեպը»- պատմել է Կարինան:

Գրեթե ութ ամիս միասին են եղել, իսկ մարտին նշանադրվել են. «Որոշել էինք, որ մեր միության մասին առաջին անգամ կբարձրաձայնենք եկեղեցուց դուրս գալուց հետո։ Ամեն ինչ գաղտնի ենք պահել. գիտեին միայն մեր մտերիմները»։


Տաթեւի վանքի ընտրությունը պատահական չէ. «Չէինք ուզում՝ մեր հարսանիքը լինի բոլոր հարսանիքների նման՝ մեկ օրվա մեջ եկեղեցի, զագս եւ խնջույք։ Որոշել էինք տարբեր օրեր ամեն ինչ անել, որ մեզ համար լիներ հետաքրքիր ու չհոգնեցնող: Ես Արցախից եմ, ամուսինս՝ Կապանից։ Սյունիքում մենք շատ մոտ էինք զգում մեր արմատներին»։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռուբեն Պապոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին