×


Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին

Լուսանկարներ եւ մանրամասներ՝ Սոնա Շահգելդյանի նոր հոլովակից

Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ կներկայացնի, որը նկարահանվել է հայկական մի քանի երգերի հիման վրա: Նկարահանումներին հետեւել է նաեւ BRAVO.am-ը:

«Երկու-երեք ամիս առաջ էի պատրաստել այս ստեղծագործությունը: Կատարում եմ Ջիվանու «Քանքարավոր ընկերը», որին հաջորդում են Ներսիկ Իսպիրյանի «Հայոց երկիրը», Անդրանիկ Սարկավագի «Վերցունկ տղեք ըզ հրացանը» եւ աշուղ Ռազմարի «Անցնինք Սասունը»»,-նշել է երգչուհին:

Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Սոնան նախատեսել էր հոլովակը ներկայացնել հաղթական մայիսին, սակայն չի ստացվել.«Քանի որ մեր երկրում թավշյա հեղափոխություն եղավ այս ամիս, հոլովակի նկարահանման աշխատանքները հետաձգվեցին: Ես էլ ժողովրդիս մի մասնիկն եմ եւ մասնակցել եմ շարժմանը, քանի որ սիրում եմ անկեղծությունը: Ինձ էլ հուզել եւ հետաքրքրել են շատ հարցեր. այնպես չէ, որ պետք է ասես՝ ես հայրենասեր եմ, բայց ոչինչ չանես: Այդ ամենը պետք է ապացուցել: Չեմ կարծում, որ երգչուհին պետք է միայն տեսահոլովակ ներկայացնի, եւ վերջ»,-ասել է նա:

Երգչուհին նշել է, որ ընտրել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք շատ տարածված չեն.«Փորձել ենք պահպանել հայկական շունչը, բայց ներկայացրել ենք նորովի: Գործիքավորումն արել է Արթուր Բուռնուչյանը, տեսահոլովակը նկարահանել է Ռուբեն Գրիգովը»:

Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Սոնան հոլովակում կներկայանա երկու կերպարով.«Հագուստներից մեկը Վանի ավանդական տարազ է, որն ինձ տրամադրել է Վերգինե Ալավերդյանը, իսկ մյուսը մոդելավորել է Գեղամ Շերոյանը»,-ասել է նա եւ պատմել նաեւ, որ մեկ ամբողջ օր տեւած նկարահանումն անցել է շատ լավ եւ հաճելի մթնոլորտում. «Հոլովակում նկարահանվել են նաեւ Էդգար Ալեքսանյանը, Անդրանիկ Հախնազարյանը, Սուսաննա Հովհաննիսյանը եւ այլ պարողներ «AleqsanyanS» ստուդիայից: Հետաքրքիր էր հետեւել նաեւ նրանց աշխատանքին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին