×


Մարինա Գրեգի հայ-չիլիական ոճով 30-ամյակը Վիեննայում

Մարինա Գրեգը դարձել է 30 տարեկան: Հաղորդավարուհին տարեդարձը նշել է Վիեննայում: Թե ինչ նպատակով է մեկնել Ավստրիայի մայրաքաղաք, ինչպես է անցկացրել տոնական օրը, նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել ճամփորդության լուսանկարները:

«Մայրս առողջական խնդիրներ ուներ, եւ պետք է մեկնեի իր մոտ: Որոշեցի նաեւ ծննդյանս օրը նշել մայրիկիս հետ, քանի որ 17 տարի տոնել եմ առանց նրա:): Համատեղության կարգով ընկերուհուս հետ մեկնեցինք՝ մի քանի քաղաքներով շրջելու: Բուդապեշտից հետո հաջորդ կանգառը հարազատ Վիեննան է, որտեղ էլ տոնեցի ծննդյանս օրը»,-ասել է Մարինան:

Մարինա Գրեգն ընկերների հետ՝ Վիեննայում


Հոբելյարը խոստովանել է՝ դժվարանում է հավատալ, որ արդեն 30 տարեկան է. «Երկար չեմ մտածել, թե ինչպես կամ որտեղ եմ նշելու տարեդարձս: Անցյալ տարվա՝ արտերկրում մենակ նշելու հաճելի հիշողություններն էլի գայթակղեցին, ու որոշեցի այս անգամ էլ մեկնել: Հագեցած եւ հետաքրքիր օր էր, որը գիշերվանից սկսվեց անակնկալներով, ուղեկցվեց քաղաքային զբոսանքով, շոփինգով: Երեկոն էլ ընկերներիս հետ շարունակեցինք ակումբներից մեկում: Երբեք չէի մտածի, որ ծննդյանս օրը չիլիացի ընկերոջս հետ Վիեննայի կենտրոնական փողոցներից մեկում չիլիական կվեկա եւ հայկական քոչարի կպարեմ. հրաշալի էր:): Այս ճամփորդությունն ինքնին անակնկալներով լի էր` սկսած Բուդապեշտից, որն իսկական բացահայտումների քաղաք էր»:

Մարինա Գրեգը՝ Վիեննայում


Մարինայի համար թեեւ այս փուլն ամենածանրաբեռնվածն է, կարողացել է հանգստի ժամանակ գտնել.«Միաժամանակ 3 աշխատանք եմ կատարում. ռադիոյում վարում եմ ե՛ւ առավոտյան ծրագիր, ե՛ւ լուրերի թողարկումը, որը ժամանակիս զգալի մասն է զբաղեցնում, նաեւ հեռուստատեսությունում շարունակում եմ աշխատել «Մաքսիմում» հաղորդման վրա»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին