×


Մոսո Կարապետյանը` կնոջ հետ

Մոսոն` Արփիի, Մարջանի հետ նոր շոուի եւ ամերիկյան կյանքի մասին

«Ֆուլ հաուս» հումորային նախագծից հայտնի Մոսո Կարապետյանն ամերիկահայ հանդիսատեսին շուտով կներկայանա նոր ներկայացման շրջանակներում: Այս եւ այլ նորությունների մասին դերասանը պատմել է BRAVO.am-ին:

«Վահիկ Փիրհամզեից առաջարկ ստացա մասնակցել իր նոր հումորային շոուին եւ սիրով համաձայնեցի: Մասնակցում եմ փորձերին, իսկ առաջին ներկայացումները նախատեսված են հունիսի 1-ին եւ 3-ին: Այստեղ են նաեւ Մարջան Ավետիսյանն ու Արփի Գաբրիելյանը, ովքեր նույնպես ընդգրկված են շոուի կազմում` որպես հատուկ հյուրեր»,-պատմել է Մոսոն:

Մոսո Կարապետյանը


Դերասանը նշել է, որ ԱՄՆ-ում փոքրիկ բիզնես է հիմնել, բացի այդ, շարունակում է հարսանեկան եւ կորպորատիվ այլ միջոցառումներ վարել.«Առօրյաս իսկապես շատ խառն է ու հագեցած` ընտանեկան գործեր, սպասվելիք ծրագրեր: Նաեւ իմ պիցցերիայի աշխատանքներով եմ զբաղվում»:

Մոսոն ասել է` Հայաստան վերադառնալու ցանկություն ունի.«Մի օր ընդմիշտ կվերադառնամ հայրենիք: Առաջիկայում էլ Հայաստան կգամ` «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանումներին մասնակցելու»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մոսոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին