×


«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկը

Արծվիկ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի եվրոպական հանրահայտ երաժշտական շոուին: «Եվրատեսիլ 2017» մրցույթում մեր պատվիրակի անունը քիչ առաջ հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:

Արծվիկը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2017»-ում


«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ: Հաղթողը որոշվել է Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով:

Արծվիկը եւ Մարտան


Նշենք, որ sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով: 

Շնորհավորում ենք Արծվիկին եւ փայլուն ելույթ ու հաղթանակ մաղթում «Եվրատեսիլ 2017»-ում:

Արծվիկի հետ «Եվրատեսիլ»-ի թեմայով մեր նախորդ հարցազրույցը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի 

Կարդալ ավելին

Quality Sign BW