×


«Ֆուլ Հաուս»-ը շարունակություն չի՞ ունենա

Մարտին մեկնարկեց 6-րդ «Ֆուլ Հաուս»-ը: Խոսակցություններ են տարածվել, որ այս եթերաշրջանով կավարտվի հումորային նախագիծը: Արդյոք շրջանառվող լուրը համապատասխանում է իրականությանը, փորձել ենք պարզել սիթքոմի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանից:

Արմեն Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Մարջան Ավետիսյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել.«Դրա մասին կխոսենք միայն եթերաշրջանի ավարտից հետո, այսինքն՝ ամռան սկզբին»:

Արմեն Պետրոսյանը եւ Մարջան Ավետիսյանը


Մենչի խոսքով՝ «Ֆուլ Հաուս»-ը եզրափակելու կամ նոր եթերաշրջան սկսելու համար պետք է հաշվի առնեն մի շարք հանգամանքներ.«Ամեն ինչ կախված է սցենարական զարգացումներից, ասելիքից, մեր հետագա ծրագրերից, ինչպես նաեւ հեռուստադիտողների արձագանքներից, որոնք, ի դեպ, շատ լավն են»:

BRAVO.am
Լուսանկարները` դերասանների արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW