×


«The Beautified Project»-ից Արմենն ու պարուհի Միլենան նշանվել են :)

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանը նշանադրվել է: Երաժշտի ընտրյալը պարուհի Միլենա Ոսկանյանն է: Զույգը BRAVO.am-ին պատմել է առաջին հանդիպման եւ առաջիկա հարսանիքի մասին:):

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը նշանադրվել են


Արմենի եւ Միլենայի նշանադրությունը տեղի է ունեցել ընտանեկան նեղ միջավայրում: Նրանք որոշել են համեստ նշանդրեք անել, որին կհաջորդի շքեղ հարսանիքը. «Առաջին անգամ հանդիպել ենք մետրոյում ու չէինք էլ կարող պատկերացնել, որ նույն օրը երկուսս էլ հայտնվելու ենք նույն բեմում: «Սիրո կամուրջ» մյուզիքլի փորձերն էին, որտեղ ես պարում էի, իսկ Արմենը` նվագում ու երգում»,-պատմել է Միլենան:

Առաջին հանդիպումից հետո, սակայն, զույգը երկար ժամանակ չի շփվել. միայն բարեւել են իրար ու ժպտացել.«Մեկ տարի անց մեկ այլ կորպորատիվ միջոցառման ժամանակ կրկին ես պարում էի իրենց երգի ներքո, նորից հանդիպեցինք, ես կրկին ժպտացի ու հեռացա»,-հիշել է պարուհին, իսկ Արմենը հավելել է, որ այդ գիշեր չի կարողացել մոռանալ Միլենայի ժպիտը, “Ֆեյսբուք”-ով փնտրել ու գտել է նրան. «Գրեցի, որ շատ սիրուն է, շնորհակալությունը լսելուց հետո, առավոտյան հարցրի` ընկեր ունի, եւ կրկին առանց բարեւելու: Եվ այդպես ամեն ինչ սկսվեց»:

Արմեն Շավերդյանը եւ Միլենա Ոսկանյանը նշանադրվել են


Միլենան նշել է, որ ամեն օր էլ սիրո խոստովանություն է լսում Արմենից եւ հաճույքով փոխադարձում: Զույգը սիրում է միասին զբոսնել, նաեւ միասին հաճախ Արմենի ստուդիա են գնում, որտեղ էլ կիթառահար-երգիչը սիրելիի համար նվագում ու երգում է:

Հարցին, թե ինչպես է ապագա ամուսինը վերաբերվում իր` պարուհու կարիերային, Միլենան պատասխանել է.«Շատ է սիրում, երբ ես պարում եմ: Ասում է` միշտ երազել է պարուհի կին ունենալ: Ես կատարել եմ նրա երազանքը, բայց առաջարկները միասին ենք քննարկում, եւ ոչ բոլորն եմ ընդունում»:

Կիթառահարի եւ պարուհու պսակադրությունը սարերի հետեւում չէ: Նրանց խոսքով` շատ ուրախ եւ անակնկալներով լի հարսանիք են անելու:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին ու երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին