×


Ազատ Գասպարյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կնշի 70-ամյակը

Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե իբր Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը "Նաիրի" բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

BRAVO.am-ի հետ զրույցում նրա դուստրը` Նաիրի Գասպարյանը հերքել է լուրն ու նշել, որ հայրը հիվանդանոցում է գտնվում ողնաշարի վնասվածքի բուժումը շարունակելու նպատակով.“Ցավեր ուներ, բայց իր ոտքով է գնացել հիվանդանոց: Շարունակում ենք կիսատ թողած բուժումը: Կարծում եմ` մի քանի օրից կգնանք տուն”:

Ազատ Գասպարյանը


Ի դեպ, օգոստոսի 13-ին լրանում է դերասան-ասմունքող Ազատ Գասպարյանի 70-ամյակը, եւ ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է դուստրը, նախապատրաստվում են այդ օրվան.“Քիչ-քիչ սկսում ենք կազմակերպել, անպայման կնշենք ծննդյան տարեդարձը”:

BRAVO.am-ը առողջություն է մաղթում Ազատ Գասպարյանին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին