×


Ամենաերկար ոտքերով մոդելը կամուսնանա հայ գործարարի հետ :)

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարեմբոյի նախկին կինը շուտով կրկին ամուսնության դաշինք կկնքի: Այս լուրը հայերիս հետաքրքիր է այնքանով, որ նրա ընտրյալը մեր հայրենակիցն է, ով տարիներ առաջ Հայաստանից տեղափոխվել է Մարսել, իսկ այժմ բնակվում է Մարաքեշում։ Սեքսուալ շիկահերին արդեն վաղուց են նկատում Անդրե Օհանյանի հետ միջոցառումների մասնակցելիս, նրանք հաճախ ներկա են լինում նաեւ հայկական արարողություններին:):

Անդրե Օհանյանը եւ Ադրիանա Կարեմբոն


BRAVO.am-ն արդեն պատմել է, որ մոդել եւ հաղորդավարուհի Ադրիանան այս տարի Ֆրանսիայում հայկական ֆոնեթոնի կնքամայրն է լինելու, նաեւ նշել էինք, որ գեղեցկուհին հայկական արմատներով սիրեցյալ ունի: Ճանաչված զույգը վերջերս հայտարարել է, որ այս ամսվա երկրորդ կեսին կօրինականացնի հարաբերությունները:

Ադրիանա Կարեմբոն


Հարսանեկան խնջույքը տեղի կունենա “Ջադ-Մահալ” ռեստորան-դղյակում, որը պատկանում է փեսային` Անդրե Օհանյանին, ում իրական անունն Արամ է։ Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող այս համալիր են այցելում հանրահայտ բազմաթիվ դեմքեր, որոնցից շատերն էլ հրավիրված կլինեն նշելու զույգի միությունը։

Ի դեպ, մեր հարսիկը նորաձեւության աշխարհում ամենաերկար (1.24սմ) ոտքեր ունեցող մոդելն է, ով այս առիթով հիշատակվել է նաեւ Գինեսի գրքում։ Բացի հաղորդավարուհու կարիերայից, գեղեցկատես բիզնես-լեդին սպա կենտրոն ունի Ֆրանսիայի հարավում, որտեղ էլ ապրում է։

Անդրե Օհանյանը եւ Ադրիանա Կարեմբոն


Ֆրանսիական լրատվամիջոցների հետ զրուցելիս 41-ամյա Ադրիանան պատմել է, որ Անդրեն հայկական արմատներ ունի, իսկ միասին են արդեն 3 տարի։ Նա նաեւ նշել է, թե գուցե հիմա երեխա ունենալու որոշում կայացնի, քանի որ սա իր վերջին հնարավորությունը կարող է լինել: Սլովակուհին Կարմիր խաչի դեսպանն է եւ հաճախ է ընդգրկվում բարեգործական ծրագրերում։

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին