×


Ամուսնացել են դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը

Դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը երեկ` ապրիլի 27-ին, փոխանակվել են ամուսնական մատանիներով եւ իրար հավերժ սիրելու խոստում տվել: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել զույգի հարազատներն ու մտերիմ ընկերները:

Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն ամուսնացել են


Նորապսակներն Աստծո օրհնությունը ստացել են Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում, իսկ մինչ այդ լուսանկարվել են Սիրահարների այգում. “Անկեղծ ասած` չէինք ուզում այգի գնալ` հատուկ լուսանկարվելու, բայց եթե չնկարվեինք, հետո միգուցե փոշմանեինք”,-BRAVO.am-ին ասել է երջանիկ հարսը:

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանն ամուսնացել են


Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրենց տանը հնչել է դասական երաժշտություն, իսկ փեսացուի տանը` զուռնա-դհոլ: Զույգի կնքահայրը Վահագնի մորեղբայրն է. “Հարսանիքն ավելի շուտ պետք է լիներ, բայց մի քանի ամիս առաջ հորեղբայրս մահացավ, հարսանիքի տրամադրություն չունեինք: Երեկ էլ մեծ մասշտաբով չարեցինք, այլապես ներկա կլինեին նաեւ իմ հարազատ թատրոնի անձնակազմը, բայց հարսանիքից հետո թատրոնում նրանց հետ էլ կնշենք”:

Դերասանուհին հարսի զգեստն ընտրել է իր ճաշակով եւ գնել է որպես հուշ պահելու համար.“Վահագնը մինչեւ հարսանիքը զգեստը չէր տեսել, սնահավատ չեմ, ուղղակի ուզում էի անակնկալ անել: Ինձ համար կարեւոր էր նաեւ ծաղկեփունջը, որ համահունչ ու հեքիաթային լինի:)”:

Լուսին Վարդանյանը


Վահագնը եւ Լուսինը, որոնք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում համակուրսեցիներ են եղել, իրենց կյանքի կարեւորագույն օրը միմյանց մի շարք անակնկալներ են մատուցել, որոնց մասին BRAVO.am-ը կպատմի առաջիկայում: 

Պսակադրությունից հետո զույգը հյուրերի հետ շարունակել է ուրախանալ ռեստորաններից մեկում, որտեղ, իհարկե, հարսանեկան վալս են պարել: Նշենք, որ Վահագն Խաչատրյանը պարել է “Բարեկամություն” անսամբլում. “Դեռ ուսանողական տարիներից միշտ պարային զույգ ենք եղել, միասին պարելը լավ է ստացվում: Պարուսույցի օգնությամբ 3 օր ենք փորձ արել”:

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանն ամուսնացել են


Վահագնն ու Լուսինը մեղրամսի դեռ չեն մեկնի. նկարահանումներ եւ ներկայացումներ ունեն.“Մինչեւ մայիսի 5-ը մի քանի օր ունեմ հանգստանալու համար, երեւի ամռանը կգնանք հանգիստը վայելելու”,-ասել է դերասանուհին:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով  ընտանեկան երջանիկ կյանք: Զույգի սիրո պատմությունը կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին