×


Անատի Սաքանյանի 23-ամյակի խնջույքն ու Տաթեւիկ Ադումյանի անակնկալը:)

“Ֆուլ Հաուս” սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը դեկտեմբերի 2-ին, դարձել է 23 տարեկան: Հոբելյարն իր տոնական օրվա հետաքրքիր դրվագները պատմել է BRAVO.am-ին` նշելով, որ անակնկալները սկսվել են ուղիղ կեսգիշերին. “Տաթեւիկ Ադումյանը զանգահարեց եւ ասաց, որ դուռը բացեմ: Մտածեցի` նվեր է ուղարկել, եւ զարմանքս այնքան մեծ էր, երբ տորթը ձեռքին նրան տեսա մեր տան շեմին: Տնից դուրս եկա խալաթով եւ հողաթափերով, Տաթեւը սկսեց երգել, հետո շնորհավորելու հերթը հարեւաններինն էր:)”:

Անատի Սաքանյանը


Անատիի խոսքով` դեռ մանկուց մեծ հաճույքով նախապատրաստվել է իր տարեդարձերին` մեկ ամիս առաջ որոշելով, թե որտեղ է նշելու, ում է հրավիրելու, ինչ երաժշտություն է հնչելու, հյուրերից ով ում կողքին է նստելու, իսկ ամենակարեւորը` ընտրել է օրվա գույնը.“Երեկ գերիշխում էր կապույտը, քանի որ 2015 թվականի խորհրդանիշը կապույտ այծն է: Գալիք տարին իմ տարին է”:

Տաթեւիկ Ադումյանը եւ Անատի Սաքանյանը


Ցանկալի նվերների շարքում նա առանձնացրել է փափուկ խաղալիքները.“Սիրում եմ ստանալ փափուկ, գունավոր, թիթիզ իրեր, շպարի պարագաներ, օծանելիք, փուչիկներ, բայց կարեւորը` ինձ այդ օրն ուրախացնեն եւ ինձ հետ ուրախանան, որ ամեն ինչ անմոռանալի լինի”:

Անատին ամեն տարի տորթի մոմերը փչելիս նույն երազանքն է մտապահում.“Ուզում եմ, որ ծնողներս առողջ լինեն եւ իմ կողքին, մնացածն ինքս կստեղծեմ: 15-ամյակիս երազում էի հեռախոս նվեր ստանալ, մայրս եւ հայրս գեղեցիկ տուփ տվեցին, որը բացելով հայտնաբերեցի երկրորդը եւ այդպես այնքան, մինչեւ հասա նվերին: Կարծում էի` օծանելիք է, եւ այնքան ուրախացա, երբ տեսա հեռախոսը, նույնիսկ արտասվեցի”:

Անատի Սաքանյանը


Երեկ իր 23-ամյակը նա նշել է Երեւանի ռեստորաններից մեկում` ընկերների եւ մտերիմների շրջապատում, որոնց թվում էին Տաթեւիկ Ադումյանը, Կամո Ունանյանը եւ ուրիշներ.“Որոշել էի` բոլորս դիմակներով լինենք եւ փորձենք իրար ճանաչել: Լավ ժամանակ անցկացրինք”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին