×


Անատի Սաքանյան.“Իմ տղամարդն ինձ պետք է վերաբերվի փոքր երեխայի պես”

Շփվող եւ անմիջական Անատի Սաքանյանն այս շրջանում նկարահանվում է “Ֆուլ հաուս” սիթքոմում` հեռուստադիտողին ներկայանալով Ռուզաննայի կերպարում: Նա լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, իսկ անկեղծ զրույցի ընթացքում, որին ներկա էր նաեւ ընկերուհին` Տաթեւիկ Ադումյանը, իր կյանքից մի շարք մանրամասներ է պատմել:

Անատի Սաքանյանը


Մի քանի տարի ընտանիքիս հետ ապրել եմ Ռուսաստանում, այնուհետեւ որոշեցինք կրկին վերադառնալ հայրենիք: Ծնողներս դեմ էին դերասանուհի դառնալու որոշմանս, ցանկանում էին, որ մայրիկիս պես բժշկուհի դառնամ:

Առաջին քայլերս արել եմ “Ինդիվիդում քասթինգ”-ի օգնությամբ` նկարահանվելով գովազդներում եւ տեսահոլովակներում: Հետո դեր ստացա “Բանակում” սերիալում եւ “Ելք չկա” գեղարվեստական ֆիլմում:

Թեեւ մասնագիտական կրթություն չունեմ, դերասանություն անել միշտ ստացվել է: Սիրում եմ աշխատանքս, չեմ խուսափում բացասական կերպարներ կերտել, պարզապես մարդիկ պետք է հասկանան, որ դա դեր է:

Անատի Սաքանյանը


Չեմ նկարահանվի համբույրի եւ գրկախառնության տեսարաններում. չմոռանանք, որ մենք ապրում ենք Հայաստանում: Տեսահոլովակներից մեկում նկարահանվել եմ լողազգեստով, չէ՞ որ ծովում վերարկու չես կրի:  Չեմ կարծում, թե բաց տեսարաններ էին, իսկ առաջ հերթին հաշվի եմ առնում ծնողներիս կարծիքը եւ չեմ ցանկանում, որ նրանց սխալ տեղեկություններ հասնեն:

Գեղեցիկ աղջիկների հետեւից սուլողներն ու խոսեցնողները միայն իրենց մակարդակն են ցույց տալիս: Երբեմն անտեսում եմ, երբեմն էլ նյարդերս տեղի են տալիս, բայց հիմնականում պարզապես լռում եմ:

Անդրադառնալով բլոգերում եւ սոցիալական ցանցերում տարածվող կեղծ լուրերին` նշեմ, որ իմ շրթունքները բնական են, միայն քիթս եմ վիրահատել, քանի որ խնդիր ունեի:

Անատի Սաքանյանը


Վերջերս կարծիք լսեցի, թե տգեղ եմ եւ շպարի միջոցով եմ ինձ գեղեցկացնում: Ցավալին եւ զարմանալին այն է, որ այդպես արտահայտվողները տղամարդիկ են: Բոլորին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել այն լուսանկարներս, որտեղ առանց դիմահարդարման եմ:

Ընկերներիս ես չեմ ընտրում, այլ իմ սիրտը: Շատ նեղացկոտ եմ, ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում: Երբեմն դա խանգարում է, կցանկանայի փոխվել: Բնավորությանս վատ գիծ եմ համարում նաեւ նվիրվածությունը:): Չունեմ շատ ընկերներ, քանի որ այսօր քչերին կարող ես վստահել: Ինձ եւ Տաթեւ Ադումյանին մտերմացրել է ժպիտը: Մենք, ասես, նույն մարդն ենք` կիսված երկու մասի, նույն աշխարհայացքն ունենք:

Անատի Սաքանյանը


Կողքիս տղամարդը պետք է լինի համեստ, կարեւորում եմ վերաբերմունքը. ինձ պետք է վերաբերվի փոքր երեխայի պես…
Կարծում եմ` դա նրանից է, որ միակն եմ ընտանիքում: Կարեւոր է նաեւ, որ իրար հասկանանք, ես անբացատրելի խանդոտ եմ:

Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարներ`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին