×


Աննայի, Գոհարի, Արեւիկի, Արմանի, Լիլիթի եւ մյուսների մանկության երազանքն ու լուսանկարները :)

Հունիսը մեկնարկել է ամենամանկական տոնով: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երեւանում տեղի ունեցած միջոցառումներին արդեն անդրադարձել ենք,  իսկ այսօր ներկայացնում ենք Առաջին ալիքի հայտնի հաղորդավարների մանկության լուսանկարները եւ թե ինչի մասին են նրանք երազել փոքր տարիքում:

Աննա Ավանեսյանը


Աննա Ավանեսյանի  երազանքը փոքրիկ եղբայր ունենալն է եղել:

Գոհար Գասպարյանը


Գոհար Գասպարյանը  երազել է ծանոթանալ Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ... Նրա երազանքը դեռեւս անկատար է:):

Վահե Խանամիրյանը


Վահե Խանամիրյանը  երազել է թռչել սովորել եւ մոտոցիկլետ ունենալ...

Մերի Ներսիսյանը


Մերի Ներսիսյանը երազել է ունենալ մեծ տուն, որտեղ կկարողանար պահել անթիվ-անհամար կենդանիներ:

Արեւիկ Ուդումյանը


Արեւիկ Ուդումյանը  մանկության տարիներին ամեն տեղ արեւ է նկարել, նույնիսկ` մեծ քրոջ ծննդյան վկայականում, ինչի պատճառով վերջինս մինչ օրս խնդիրներ է ունենում:): Արեւիկը մինչ օրս սպասում է արեւի մոտ հայտնվելուն:):

Էրիկ Անթառանյանը` որդու հետ


Էրիկ Անթառանյանի  երազանքն այդպես էլ մնացել է երազանք. ռազմական օդանավով թռչել դեռ չի հաջողվել... Դեռ, որովհետեւ նա շարունակում է հավատալ, որ այն, ինչ անմեղ-անմեղ խնդրել է Ձմեռ պապիկից, անպայման կիրականանա եւ մի օր կճախրի ռազմական օդանավով կապույտ ու, ամենակարեւորը, խաղաղ երկնքում:

Լիլիթ Մուրադյանը


Լիլիթ Մուրադյանը  երազել է անտեսանելի դառնալ, որպեսզի կարողանա անել մտքով անցնող ամեն բան:):

Մարզական մեկնաբան Ալեքս Ենոքյանը


Մարզական մեկնաբան Ալեքս Ենոքյանը  մանկության տարիներին երազել է դառնալ ավտոարշավորդ:

Արման Մարգարյանը


Արման Մարգարյանը  երազել է ունենալ “Ferrari F40”:):

Ռոբերտ Գասպարյանը


Ռոբերտ Գասպարյանը  երազել է դառնալ մարզական մեկնաբան... Երազանքը, փաստորեն, իրականություն է դարձել:):

Շախմատային մեկնաբան Աղասի Ինանցը


Շախմատային մեկնաբան Աղասի Ինանցը  երազել է դառնալ հայտնի բժիշկ՝ նմանվելով պապին եւ քեռուն:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW