×


Աննա Բաբայանի տարեդարձին պարել են սեղանների վրա :)

Աննա Բաբայանն աշնանը Երեւանում գտնվելու ընթացքում լուսանկարվեց BRAVO.am-ի մոտոցիկլետային ֆոտոշարքում, կրկին վերադարձավ Բարսելոն,  որտեղ էլ օրեր առաջ` դեկտեմբերի 9-ին, ֆլամենկո շոուի ժամանակ նշել է 30-ամյակը:

Աննա Բաբայանի ծննդյան տարեդարձին


Նա տարեդարձը տոնել է նաեւ դեկտեմբերի 10-ին` հունական ռեստորանում. “Շատ մարդիկ կան Հայաստանում, որ սրտանց կցանկանայի` կողքիս լինեին, բայց հեռավորությունն իր գործն անում է… Այս անգամ բացի հայերից, խնջույքին ներկա էին իմ եւ քույրիկիս` պարուհի Ալինայի այլազգի ընկերները: Շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ինչպես ընդունված է հունական ռեստորանում, պարել ենք նաեւ սեղանների վրա:)”,-պատմել է ֆոտոմոդելը` հավելելով, որ այս միջոցառմանը պետք է ներկա լինեն բացառապես սիրելի մարդիկ, եւ ոչ նրանք, ում ստիպված ես կանչում:

Աննա Բաբայանի ծննդյան տարեդարձին


Աննայի խոսքով` ծննդյան օրն այնպիսի բարեմաղթանքներ է լսել, որ նույնիսկ արտասվելու չափ հուզվել է.“Շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել, որոնք ինձ համար ամենակարեւորն են եւ ցանկացած նվերից ամենաթանկը: Մարդկային պարզ ու հասարակ շնորհավորանքը զգացնել է տալիս, որ սիրված ես”:

Նա շատ է սիրում իր ծննդյան օրը, չի խուսափում տարիքը բարձրաձայնել եւ կարծում է` անկախ տարիքից միշտ սիրով կնշի.“Մեծանալը կյանքի բնական ընթացք է եւ անխուսափելի երեւույթ, որից ամաչելն անհասկանալի է ինձ համար”:

Աննա Բաբայանի ծննդյան տարեդարձին


Դեռ վաղ հասակից սիրելով լուսանկարվել` Աննա Բաբայանը մանկության ծննդյան տոները վերապրում է ոչ միայն հիշողություններով, այլեւ` արխիվային լուսանկարները դիտելով.“Ծնողներս միշտ հետաքրքիր տոն էին կազմակերպում, այս անգամ էլ քույրս անակնկալ արեց ամանորյա ուղեւորության տեսքով. Նոր տարին միասին կնշենք Իսպանիայի կղզիներից մեկում”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Աննա Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին