×


Աննա Գեւորգյանը դուստր է ունեցել :)

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ նախորդ տարի ամուսնացած Աննա Գեւորգյանը եւ Վլադ Աբովյանը պատրաստվում են ծնողներ դառնալ: Եվ ահա, ուրախ ենք հայտնել բարի լուրը. հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգեւել:):

Աննա Գեւորգյանը դուստր է ունեցել


Ամուսնական զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել մարտի 29-ին: Փոքրիկի ծննդավայրն է Լոս Անջելեսը:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը ծնողներ են դարձել


Արդեն պատմել ենք, որ արտերկիր մեկնելու որոշումն Աննայի ամուսինը կայացրել է դեռեւս այն ժամանակ, երբ հանդիպում էին: Հղիության մի քանի ամիսն այստեղ առանց սիրելիի անցկացնելուց հետո միայն հաղորդավարուհին համարձակություն է գտել իր կարգավիճակում ինքնաթիռ նստել.“Դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կմնանք այստեղ: Մեզ համար հիմա առաջնային հարց է Վլադի ուսումը շարունակելը` հետագայում ավելի լուրջ գործունեություն ծավալելու համար”:

BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Գեւորգյանին եւ Վլադ Աբովյանին ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին