×


Աննա Գեւորգյան.“Երբ ամուսնացա, արդեն հղի էի”

Աննա Գեւորգյանի եւ Վլադ Աբովյանի` հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է:  Եվ ահա, վստահելի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ հաղորդավարուհին արդեն 3-4 ամսական հղի է:

Աննա Գեւորգյանը


Բարի լուրը ճշտելու նպատակով կապվեցինք Աննայի հետ, որը սկզբում խուսափեց մայրանալու թեմայով զրույցից` կարծելով` գուցե ամուսինը դեմ լինի, սակայն վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո բացեց բոլոր փակագծերը. “Հարսանիքը տեղի է ունեցել մեր քաղաքացիական ամուսնությունից հինգ ամիս անց: Պատճառն այն է, որ ծնողներս ու հարազատներս Հայաստանում չէին այդ ընթացքում, սպասեցինք իրենց ու նոր կազմակերպեցինք արարողությունը”:

Իհարկե, դժվար է հղի կնոջից ավելի մաքուր ու գեղեցիկ բան պատկերացնել, այնուամենայնիվ, անդրադարձանք նաեւ այդ վիճակում սպիտակ զգեստ կրելուն, ապագա մայրիկն էլ մեկնաբանեց, թե ամեն հարսնացու չէ, որ “մաքուր” է լինում.“Ինձ համար մաքրությունը բոլորովին այլ բան է նշանակում”:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը


Երեխայի սպասելու նորությունն Աննա Գեւորգյանի կյանքում շրջադարձային է եղել.“Ինձ հիանալի եմ զգում: Սեռն արդեն պարզել ենք` աղջիկ է:): Ուզում ենք յուրահատուկ բալիկ լինի, անունը` նույնպես”: Զույգը կողմնակից չէ ավանդաբար ծնողների անունը երեխաներին փոխանցելուն.“Հակված չենք նաեւ ժամանակակից արտասահմանյան անուններ դնելուն: Հնարավոր է հայկական կամ Աստվածաշնչից որեւէ անուն ընտրենք”:

Աննա Գեւորգյանին թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն ենք մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին