×


Աննա Գեւորգյանի եւ Վլադ Աբովյանի ամուսնությունն` Աստծո կամք կամ ճակատագիր:)

Սուրբ Սարգիս եկեղեցում այս ամիս իրար հաջորդող օրերի պսակադրվել է հայտնի երկու հայուհի:): Երգչուհի Սյուզի Մելիքյանի հարսանիքի մասին արդեն պատմել ենք, իսկ հաջորդ նորահարսը Աննա Գեւորգյանն է: Հաղորդավարուհին եւ ընտրյալը` ռեժիսոր Վլադ Աբովյանը, միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին հոկտեմբերի 18-ին:

Աննա Գեւորգյանի եւ Վլադ Աբովյանի հարսանիքին


Պարզվում է` զույգը մոտ տասն օրում է պատրաստվել հարսանիքին, որը ավանդականի եւ ժամանակակցի գեղեցիկ միքս էր: Նախապատրաստական աշխատանքներն Աննան ոչ ոքի չվստահեց.“Քանի որ դիզայներ, նկարիչ, ոճաբան եւ դիմահարդար եմ, ինքս պատրաստեցի տարոսիկները, հրավիրատոմսները եւ այն ստենդը, որի մոտ բոլորը լուսանկարվեցին”: 

Հաղորդավարուհու զգեստն ուղարկել էին Իտալիայից.“Նախապես չէի տեսել եւ կասկածում էի, որ ինձ դուր կգա. շատ դժվար եմ ընտրություն կատարում, իսկ հարսանիքին մնացել էր երկու օր, բայց ինչպես ասում են` տեսնելս ու հավանելս մեկ եղավ”,-ասաց նա` հավելելով, որ եթե ժամանակ ունենար, ավելի “խենթ” շոր կկրեր.“Շատ էի ուզում, որ վարսերիս մեջ մեծ սպիտակ բնական ծաղիկներ լինեն, իհարկե` արտասովոր, բայց ժամանակի սղությունն այս հարցում էլ խանգարեց”:

Երգիչ Չաչը, Աննա Գեւորգյանը եւ Վլադ Աբովյանը


Հարսանեկան արարողության հյուրերի շարքում եղել են Աննայի եւ Վլադի ընկերներն, ինչպես նաեւ կոլեգաներն ու հարազատները.“Չէի հասցրել նաեւ հարսի պարը սովորել, իսկ երբ այն հայտարարվեց, իմպրովիզներ արեցի:)”: 

Ի դեպ, զույգը ծանոթացել է  2005 թվականին` հաղորդավար Տիգրան Հարությունյանի տանը, որտեղ հրավիրված էին “Մաֆիա” խաղալու, իսկ դրանից հետո այլեւս չեն շփվել.“Այս տարվա սկզբին Տիգրանն ինձ կրկին առաջարկեց իրենց հետ գնալ ամառանոց եւ “Մաֆիա” խաղալ, հետո պարզվեց, որ դա Վլադի ամառանոցն է, իսկ ավելի ուշ հասկացա, որ հավաքույթը կազմակերպել էր նա` ինձ հետ նորից շփվելու նպատակով”:

Աննա Գեւորգյանի եւ Վլադ Աբովյանի հարսանիքին


“Ամեն ինչ շատ սահուն, առանց ջանքերի եւ հատուկ որոշումների առաջ գնաց եւ գնում է: Սա երեւի կամ Աստծո կամքն է, կամ էլ` ճակատագիր”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Աննա Գեւորգյանը` նշելով, որ ամուսինը նաեւ սիրո խոստովանություն է արել.“Ինչպե՞ս կարող է ընտանիք կառուցվել առանց դրա: Սակայն որքան ավելի ես հասունանում, այնքան ժլատ ես դառնում բառեր ու էմոցիաներ բաժանելիս: Ապրումներդ ու զգացմունքներդ ավելի խոր են դառնում, ավելի զուսպ ես դառնում… Շատ վատ է, բայց երեւի հենց դա էլ տարբերում է երեխային մեծից”:

Զույգի հարսանեկան ճամփորդությունը հետաձգվել է, քանի որ Վլադն աշխատանքային հրավերով մեկնում է Միացյալ Նահանգներ.“Հնարավոր է ես էլ միանամ իրեն եւ այնտեղ անցկացնենք մեր մեղրամիսը”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին