×


Աննա Դավթյանի դստեր առաջին լուսանկարները :)

Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Դավթյանի առաջնեկի լույս աշխարհ գալու լուրը BRAVO.am-ը հայտնել է ամռան սկզբին, իսկ այսօր արդեն ներկայացնում ենք Ադելի լուսանկարները, որը օգոստոսի 17-ին կդառնա 2 ամսական:):

Աննա Դավթյանն` ամուսնու հետ


Նորաթուխ մայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ երեխայի խնամքի հարցում իրեն օգնում են ամուսինը, սկեսուրն ու մայրը.“Շուտով կլինի երկու ամիս, ինչ մոռացել եմ` ինչ է քունը, բայց երբ գրկում եմ բալիկիս, ուժերս վերականգնվում են: Ուժ եմ ձեռք բերել, պատասխանատվություն եւ մեծ սեր, որը օգնում է պինդ լինել: Փոքրիկիս հետ օրերը շատ ուրախ, լեցուն եւ գունավոր են անցնում”:

Աննա Դավթյանի դուստրը` Ադելը


Դերասանուհու խոսքով` ստեղծագործական ժամանակավոր դադար է վերցրել.“Մեծ պլաններ ունեմ, որոնք իրագործելու համար ժամանակ է հարկավոր, իսկ հիմա ես ոչ մի օր չեմ ուզում թողնել իմ հրեշտակին առանց մայրական քնքշանքի”:

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Դավթյանի անձնական արխիվից եւ Creative Group-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին