×


Աննա Էլբակյանի 50-ամյակի տորթի մոմերը փչել է թոռնիկը :)

Աննա Էլբակյանը սեպտեմբերի 5-ին իր 50-ամյակը նշել է ընտանեկան միջավայրում: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է զգացողությունների ու ստացած շնորհավորանքների մասին:

Աննա եւ Արմեն Էլբակյաններն իրենց դստեր եւ թոռնիկի հետ


Դերասանուհին իր տարիքը չի թաքցնում, ծիծաղելով նշում է, որ ամեն օր 50 տարեկան չեն դառնում.“Արդեն կես դար ապրել եմ, կյանքի փորձառություն ունեմ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Հիմա խաղաղ ու հանգիստ եմ, բացասական ոչ մի ապրում չունեմ”:

Նա ամուսնու` Արմեն Էլբակյանի, դստեր` Լիլիի ընտանիքի ու հարազատների հետ երեկոյան ոչ միայն կենացներ է խմել, այլեւ պարել ու լսել է իր համար կարեւոր մաղթանքներ.“Ասում եմ նեղ-ընտանեկան, բայց 4 երեխա ենք, իմ բուն ընտանիքն արդեն մեծ է, տանն ուղղակի չէինք տեղավորվի եւ ընտրեցինք հարմարավետ մի սրահ: Շատ կուզեի իմ մայրիկին ու Արմենի մայրիկին տանել աշնանային Սեւանը տեսնելու, բայց բոլորով այնտեղ հասնելը դժվար գործ էր, ընտրեցինք խնջույքի տարբերակը”:

Արմեն եւ Աննա Էլբակյանները` դերասանուհու ծննդյան տարեդարձին


Աննա Էլբակյանի ծննդյան տորթի մոմերն էլ փչել է թոռնիկը` Էլմիրան.“Նա հետաքրքիր բաներ էր ինձ ասում, զգում էր` իր տատիկի օրն է, անընդհատ ձեռքս էր բռնում ու կողքիցս չէր հեռանում: Իմ մոմերը մեծ պատվով փչեց ու շատ ուրախացավ:): Երեւի հասկանում էր, որ տոնական օր է”:

Այսօր առավոտյան էլ դերասանուհին եղել է Կինոգործիչների միությունում ու ստացել անսպասելի եւ հաճելի անակնկալ.“Ռուբեն Գեւորգյանցն ինձ հրաշալի նվեր արեց` գեղեցիկ ուղերձով, շատ զգացված եմ: Զարմանալի է, բայց Թատերական գործիչների միության կողմից շնորհավորանք դեռ չեմ ստացել, կարծում եմ` կկարդան ու կարձագանքեն:)”:

Լիլին, Էլմին եւ Համոն


ՀՀ վաստակավոր արտիստուհին իր տարեդարձը չէր կարող չնշել նաեւ “Էդգար Էլբակյան” թատրոնում` երկրորդ ընտանիքի հետ: Մեզ հետ զրույցի ժամանակ թատրոնի անձնակազմը հոբելյարի համար տոնական սեղան էր պատրաստում. “Եկել էի ներկայացման փորձի, բայց այլ աժիոտաժ եմ տեսնում: Բոլորը հարազատ մարդիկ են, նույնիսկ վատառողջ լինելով` եկել են: Մենք ժամանակի մեծ մասն իրար հետ ենք անցկացնում, մեր բալիկներն էլ բեմի ետնամասերում են մեծանում: Ընտանիքիս անդամներին էի ասում, որ չեմ հասցրել բոլորին ինչ-որ բան անել, որ ինձ սիրեն, բայց ես այդ սերը զգում եմ ու հասկանում` եթե լիներ իմ արածի դիմաց, ապա կդառնար վարձատրություն, այլ ոչ թե սեր: Հոգաչափ շնորհակալ եմ, որ մարդկանց սրտում տեղ ունեմ, հաճելի է, որ անծանոթ մարդիկ են զանգում ու շնորհավորում: Ես այդ սերը վայելում եմ ու փոխադարձաբար ես էլ նրանց եմ սիրում”:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Էլբակյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին