×


Աննա Հարությունյան VS Արտակ Զիլֆիմյան. փոխադարձ մեղադրանքներ

Արդեն տեղեկացրել ենք, որ “Չեզոք գոտի” ֆիլմի գլխավոր դերակատարներից Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանջելով պաշտպանել  իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից:

"Չեզոք գոտի" ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը


BRAVO.am-ը նաեւ կապ է հաստատել արցախյան պատերազմի մասին նկարահանված լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի հետ, որն էլ նշել է, թե ստեղծված իրավիճակի մեղավորներն Աննա Հարությունյանն ու նրա ընտրյալ Տիգրան Շահինյանն են, որը հանդիսացել է այս ֆիլմի տնօրենը:

“Այս ամենի մեջ շատ են Աննայի ու Տիգրանի սխալ քայլերը, որոնց մասին չենք խոսել, որովհետեւ Տիգրանը մեր ընկերն էր. ընկերական սկզբունքով ենք աշխատել: Նրա հետ էլ բավական մեծ խնդիրներ ունենք, որոնք պետք է պարզաբանենք, բայց կարծում եմ` ոչ դատական հայցի միջոցով: Սա պետական մասշտաբի ֆիլմ է, ճղճիմ բաների հետեւից չենք ընկել, Աննան ինչ քայլեր ուզում է, թող անի, ես էլ մեղադրում եմ իրեն, դատարանում կներկայացնեմ իմ մեղադրանքները”, -մեզ հետ զրույցում ասել է Արտակ Զիլֆիմյանը:

Աննա Հարությունյանը եւ Հովակ Գալոյանը` "Չեզոք գոտի" ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսորի խոսքով` պրեմիերայի օրը մի քանի անգամ հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով. “Քանի որ Աննայի հետ չեմ շփվում, Տիգրանին եմ տեղյակ պահել պրեմիերայի մասին, նա էլ ինձ ասաց, որ չեն գալու: Շատ եմ փոշմանել, որ Աննային նկարահանել եմ: Նրա հետ խնդիրները ծագել են ֆիլմի հետարտադրական փուլում: Կինոաշխարհում ընդունված է ու ռեժիսորն իրավունք ունի դերասաններին դուբլյորներով փոխարինել. իմ ֆիլմում բացի Աննայից, այլ դերասանների ձայնն էլ ուրիշներն են հնչյունավորել”:

Մեր հարցին, թե դատարան դիմելը միգուցե փոխհամաձայնեցված PR քայլ է ֆիլմի շուրջ աղմուկ բարձրացնելու նպատակով, Արտակ Զիլֆիմյանը պատասխանել է. “Ես չեմ ուզում նման ճղճիմ քայլեր անել, հիմա կարեւոր այլ բաների մասին եմ մտածում: Թող դատի տա, դատարանը կպարզի մեր հարաբերությունները: Ուզում եմ` հայկական կինոարտադրությունը ոտքի կանգնի, աշխատում եմ պետական կառույցների հետ, զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին ֆիլմ եմ նկարում”:

Արտակ Զիլֆիմյանը` "Չեզոք գոտի" ֆիլմի նկարահանումներին


Իսկ այն հարցին, թե ռեժիսորը դերասանական կազմից խնդիր ունի միայն Աննա Հարությունյանի հետ, նա հետեւյալն է նշել.“Ճիշտն ասած` կարող է հիմա մեկն էլ որոշի, որ սխալ եմ մոնտաժել կամ իր խոսքից կտրել եմ ու դատարան դիմի: Չեմ կարող ասել, թե մյուսների մտքով ինչ կանցնի”:

BRAVO.am
Լուսանկարները` Արտակ Զիլֆիմյանի եւ Աննա Հարությունյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին