Այսօր` հուլիսի 22-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու դաշնակահար Կարեն Մամիկոնյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությանը ներկա են եղել նրանց մտերիմ ընկերները, ինչպես նաեւ կնքահայրն ու կնքամայրը` Արեւիկ Ալավերդյանն ու Հայկ Շահբազյանը:
BRAVO.am-ի հետ զրույցում Անուշիկը քիչ առաջ պատմել է, որ հրաշալի զգացողությամբ ստորագրել են իրենց համատեղ կյանքի փաստաթուղթը.“Շատ երջանիկ ենք: Ես ու Կարենը մեր հարաբերություններին սկզբից էլ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվել: Շուտ էինք որոշել ԶԱԳՍ գնալ, սպասում էինք Ֆրանսիայից մեր քավորի վերադարձին”:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
Շուտով կկայանա զույգի պսակադրությունը, երգչուհին կկրի իր ճաշակով հարսանեկան զգեստ, որն այժմ կարվում է: Հարսանեկան լուսանկարներին սպասեք նաեւ BRAVO.am-ում:):
BRAVO.am
Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
13,080






