×


Արեւիկ Ալավերդյանին Երեւան է բերել քրոջ հարսանիքը :)

Փարիզում բնակություն հաստատած Արեւիկ Ալավերդյանը հաճախ է վերադառնում հայրենիք: BRAVO.am-ը պատմել է  հայրիկի տարեդարձի կապակցությամբ նրա անակնկալ ժամանման մասին, այսօր էլ փոփ-ռոք երգչուհին Երեւանում է եւ ինչպես հայտնել է մեզ հետ զրույցում, երկու կարեւոր առիթով:):

Արեւիկ Ալավերդյանը


“Գալուս պատճառները շատ են, բայց ամենակարեւորը քրոջս` Անուշիկի հարսանիքն է եւ ամուսնուս` Հայկի 30-ամյակը, որ պիտի անպայման այստեղ նշենք: Հուլիս եւ օգոստոս ամիսները մեզ համար հագեցած են լինելու”,-ասել է Արեւիկը` հավելելով, որ հայրիկի` “Ակունք” ազգագրական համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանի եւ քրոջ հետ ժողովրդական երգերի ձայնագրությունը եւս կփորձեն այս ամառ իրականացնել:

Անուշիկ Ալավերդյանն` ապագա ամուսնու` Կարեն Մամիկոնյանի հետ եւ Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Երգչուհին ամուսնուն խոսք է տվել ծննդյան տարեդարձի գեղեցիկ միջոցառում կազմակերպել եւ այժմ զբաղված է նախապատրաստական աշխատանքներով: Զբաղվածությունը, սակայն, չի խանգարում նրան ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնել եւ օգնել քրոջը:):

Արեւիկ Ալավերդյանի խոսքով` մայրաքաղաքում ամառն անցկացնելուց հետո ամուսնու հետ կմեկնի Իտալիա` ներկա գտնվելու մտերիմ ընկերուհու հարսանիքին.“Կարիերա կերտելու փոխարեն նախընտրեցի ունենալ ամուր ընտանիք, լինել լավ կին եւ լավ մայր ապագա երեխաներիս համար: Ընտանիքում համալրում դեռեւս չի սպասվում, սակայն թե՛ ես, թե՛ ամուսնիս շատ ենք ուզում բալիկ ունենալ: Գալ Երեւան, տեսահոլովակ նկարահանել եւ ներկայացնել միայն նրա համար, որ ինձ չմոռանան, չեմ ցանկանում”:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


Երգչուհին նշել է, որ երկրպագուները սոցիալական ցանցերի միջոցով բավական ակտիվ շփվում են իր հետ եւ շատ են ոգեւորում.“Ապագայում գուցե որեւէ գործ ներկայացնեմ, սակայն դա կլինի այն ժամանակ, երբ իսկապես ասելիք կունենամ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից, Robert Wong-ի եւ Տուշո Բարսեղյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին