×


Արեւիկ Ալավերդյանի ամուսնության մեկամյակը, ամառային արձակուրդն ու շախմատային ֆոտոշարքը :)

Ամուսնությունից հետո Փարիզ տեղափոխված Արեւիկ Ալավերդյանն իր ամառային արձակուրդն այժմ անց է կացնում Երեւանում: 2 ամսով Հայաստան վերադարձած Արեւիկի համար երեւանյան այս ամառը նախորդներից ավելի հագեցած է անցնում` ընկերուհիների ու մտերիմների հետ երեկույթներ, խնջույքներ, նկարահանումներ եւ այլն: 

Արեւիկ Ալավերդյանը ամուսնու` Հայկի հետ


“Գրեթե ամեն օրս բուռն է անցնում, հիմնականում գնում ենք ժամանցի վայրեր: Ինքս քաղաքից դուրս բացօթյա խնջույքների ու արշավների գնալ չեմ սիրում, փոխարենը սիրում եմ լուսանկարվել. դեռ Փարիզում մտադրություն ունեի “Մոսկվա” կինոթատրոնի մոտ գտնվող շախմատային ֆիգուրների մոտ ֆոտոշարք ունենալ, Երեւան հասնելուս պես լուսանկարիչ Ռոբերտի հետ այն իրականություն դարձրինք”, - BRAVO.am-ին պատմել է Արեւիկը:

Քանի որ Արեւիկի քույրը` երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նույն ժամանակահատվածում վերադարձել է Քաթարից, նրանք ընկերուհիների հետ ռեստորաններից մեկում խնջույք են կազմակերպել ու այն անվանել “Բարով տեսանք”. “Այդ օրը բոլորս համախմբվեցինք ու լավ ուրախացանք: Նախքան մեկնելս ուզում ենք կրկին հրաժեշտի երեկույթ կազմակերպել”:

Արեւիկ Ալավերդյանը


Նախկին երգչուհին Երեւանում հասցրել է ոչ միայն հարազատներից կարոտն առնել, այլեւ Փարիզում գտնվող ամուսնուն կարոտել: Ի դեպ, օգոստոսի 4-ին լրացել է Արեւիկի եւ Հայկի ամուսնության մեկամյակը, որը զույգը նշել է համացանցի օգնությամբ:). “Քանի որ ամուսնուս աշխատանքը ծանրաբեռնված էր, այս անգամ մենակ եմ եկել, իսկ մեր հարսանիքի օրը կարողացանք նշել Skype-ի միջոցով, բայց Ֆրանսիա վերադառնալուցս հետո որեւէ ռեստորանում ռոմանտիկ մթնոլորտում միասին կնշենք”:

Սեպտեմբերի 5-ին Արեւիկը կվերադառնա Փարիզ, կշարունակի ֆրանսերենի պարապմունքները, նաեւ հստակ կորոշի` ուզում է նորաձեւության ոլորտում մասնագիտանալ, թե` ոչ. “Նորաձեւությունն իմ ամենասիրելի զբաղմունքն է, որից փորձում եմ միշտ տեղեկացված լինել: Քանի որ Փարիզում նորաձեւության աշխարհն ինձ անծանոթ ու նոր է, իսկ Հայաստանում ամեն ծակուծուկ գիտեմ, հիմա մտածում եմ` որտեղից սկսել ու ինչ արտադրել, որ կարողանամ հաջողության հասնել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Robert Wang-ի, Արթուր Lumen Գեւորգյանի եւ Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին