×


Արմուշի երկրորդ որդու առաջին լուսանկարները :)

2015 թվականը դերասան, հումորիստ Արման Խաչատրյանի համար նշանավորվեց երկրորդ որդու ծնունդով: Չորսուկես ամսական Էդուարդի լուսանկարներն առաջինը հանրությանը ներկայացնելու հարցում Արմուշը վստահել է BRAVO.am-ին: Նա կնոջ եւ որդիների հետ լուսանկարվել է նախատոնական մեր նոր ֆոտոշարքում:

Արմուշի ընտանիքը


«Էդուարդի ծնունդը կյանքումս նոր շունչ էր, նոր սկիզբ»,- խոստովանել է դերասանը` պատմելով, որ ավագ որդին` 7-ամյա Դանիելը, շատ է սիրում եղբորը, ուշադիր է նրա հանդեպ, թեեւ սկզբնական շրջանում փոր-ինչ սրտնեղել է այն հանգամանքից, որ այլեւս ուշադրության կենտրոնում միայն ինքը չէ.«Խանդելու այդ փուլը Դանին շատ արագ հաղթահարեց»:

Արմուշը` փոքրիկ Էդուարդի հետ


Արմուշի խոսքով` Դանիելը Ձմեռ պապին ուղղված իր նամակում պարտադիր եղբոր համար եւս ցանկություն է գրելու.«Նախորդ տարի դաշնամուր էր խնդրել եւ ստացավ: Թեեւ դեռ երաժշտական դպրոց չի հաճախում, բայց երաժշտության հետ սեր ունի եւ անպայման առաջիկայում կսկսի դաշնամուր նվագել սովորել: Այս անգամ եւս տղայիս ցանկություններն անկատար չեն մնա. Ձմեռ պապից հեռախոս է խնդրել:)»:

Ինչպես նախորդ 15 տարիներին, այս տարի եւս հումորիստն Ամանորի գիշերն աշխատելու է.«Ընտանիքս արդեն սովորել է, որ տարեմուտին իրենց հետ չեմ լինում: Ինչ արած, պետք է աշխատել»:

Արմուշի որդիները


2015 թվականը Արմուշի համար աշխատանքային առումով այնքան էլ բուռն չէր, թեեւ այժմ նա նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում.«Չեմ սիրում գալիք տարվա հետ կապված ծրագրեր կազմել: Ինչ որ պետք է լինի, կլինի»:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Creative Décor” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին