×


Արփինե Իսրայելյանի որդու առաջին լուսանկարները:)

Արփինե Իսրայելյանի եւ բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի առաջնեկը երեքուկես ամսական է: Փոքրիկ Դավիթն օրերս առաջին անգամ մասնակցել է պրոֆեսիոնալ լուսանկարահանման: Ֆոտոշարքը ծնողներն առաջինը տրամադրել են BRAVO.am-ին:

Արփինե Իսրայելյանը` որդու հետ


«Տարիներն անցնում գնում են, իսկ որպես հիշողություն մնում են միայն լուսանկարները»,-նշել է դերասանուհին եւ հավելել, որ տաղավարում ուրախ մթնոլորտ է տիրել.«Տղաս շատ ակտիվ էր, անդադար շարժվում էր եւ բարկանում, երբ գլխարկ էինք փորձում դնել: Առհասարակ, լուսանկարվելիս ուշադիր նայում է ֆոտոօբյեկտիվին»:

Արփինեն կփորձի այնպես անել, որ ապագայում որդու ոչ մի հարցն անպատասխան չմնա.«Երբ Դավիթը մեծանա, ինչպես բոլորին, նրան էլ հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչպիսին էր փոքր տարիքում, երբ է ժպտացել առաջին անգամ, որն է եղել իր առաջին սիրելի խաղալիքը, երբ է սկսել խոսել միայն իր համար հասկանալի լեզվով: Գուցե մանրուքներ են թվում, բայց կյանքում կարեւորը հենց այդ մանրուքներն են»: Ի դեպ, փոքրիկի առաջին սիրելի խաղալիքը գիրքն է:):

Արփինե Իսրայելյանը` որդու հետ


Այս շրջանում «Դոմինո» սիթքոմում նկարահանվող դերասանուհին փորձում է համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը.«Ճիշտ է՝ դժվար է, բայց ինչպես ասում են, անհնարին ոչինչ չկա. պետք է ցանկություն, կամքի ուժ եւ իմ պարագայում` օգնող ձեռք: Երեքն էլ ունեմ:): Նկարահանման օրերին տղայիս խնամում է ընկերուհուս մայրիկը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիա»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին