Բեն Ավետիսյանն ու Եվա Բաղդասարյանը շուտով հանդես կգան որպես սիրային զույգ: Թե հեռուստատեսային որ նախագծում են ընդգրկված, դերասանները պատմել են BRAVO.am-ին եւ լուսանկարահանվել մեր նոր ֆոտոշարքում:
Բեն Ավետիսյանը եւ Եվա Բաղդասարյանը
Եվան եւ Բենը խաղում են «Երեւի» սերիալում, որը շուտով կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Նրանց հերոսների` Ադելի եւ Աբելի սիրո պատմությունը հեշտ չի հյուսվում. հարաբերությունները պահպանելու համար նրանք ստիպված են լինում մի շարք փորձությունների միջով անցնել:
Բեն Ավետիսյանը եւ Եվա Բաղդասարյանը
Մեզ հետ զրույցում դերասանները նշել են, որ նախկինում նման կերպարների չեն մարմնավորել, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքը: Ճիշտ է` նրանք առաջին անգամ հանդիպել են հենց նկարահանման հրապարակում, սակայն կփորձեն իրենց խաղով որպես սիրային զույգ համոզիչ լինել հեռուստադիտողի համար:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
16,134







