×


Գնելի եւ Աննայի ռոմանտիկ ժամադրությունը :)

Նախորդ տարեվերջին նշանադրված դերասան Գնել Ուլիխանյանը եւ Աննա Դալլաքյանն օրերս ռոմանտիկ ժամադրություն են ունեցել, այո, այո, սառույցի վրա:): Գեղեցիկ զույգը ոչ միայն սահել է, այլեւ սեր է խոստովանել միմյանց հենց սահադաշտում: Իսկ այդ ամենը լուսանկարել է BRAVO.am-ը: Ի դեպ, սիրահարների հետ զրուցել ենք անհատապես, այնպես որ, նրանցից ոչ մեկը չգիտի ընտրյալի պատասխանը:

Գնել Ուլիխանյանը եւ Աննա Դալլաքյանը


Առաջին հանդիպումը:
Գնել. Սունդուկյան թատրոնում էր:
Աննա. 08.05.2014-ին, ժամը 19:00-ին, Սունդուկյան թատրոնում:

Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
Գնել. Եթե խոստովանում ես, ուրեմն լավ է, վատագույն տարբերակ չկա:
Աննա. Կան հարցեր, որ պատասխան չունեն, սերն է դա:

Սիրո տոները նշելու լավագույն վայրը:
Գնել. Այս տարի առաջին անգամ միասին նշեցինք սիրո տոնը: Քանի որ երկուսս էլ պահպանողական ենք,  որտեղ էլ նշում ենք, հենց այդ վայրն էլ դառնում է լավագույնը:
Աննա. Ամենուր, կարեւորը` միասին:

Գնել Ուլիխանյանը եւ Աննա Դալլաքյանը


Միմյանց ասած ամենավատ բառը:
Գնել. Վատ բառեր միմյանց չենք ասում:
Աննա. Չգիտեմ` որից սկսեմ, իրոք չեմ հիշում:

Միմյանց դիմելու ձեւերը:
Գնել. Այնքան շատ եմ սիրում նրա անունը, որ միշտ ասում եմ` Անուկ:
Աննա. Գնել  եւ …

Նա սիրում է, երբ…
Գնել. Միշտ իր հետ եմ լինում:
Աննա. Ժպտում եմ:

Գնել Ուլիխանյանը եւ Աննա Դալլաքյանը


Չեմ սիրում, երբ…
Գնել. Նման զգացողություն չեմ ունեցել:
Աննա. Բարկանում է:

Սիրում եմ, երբ նա…

Գնել. Հոգեպես հանգիստ է, ուրախ է, ժպտում է:
Աննա. Բարի է. մի քանի տեսակ ունի, էն ամենալավը:):

Վիճում ենք, երբ նա…
Գնել. Վիճելու պատճառ միշտ ես եմ տալիս. չեմ հիշում, որ Աննայի պատճառով ընդհարվենք:
Աննա. Երբ նա չէ, երբ ես…

Շատ ենք սիրում միասին….
Գնել. Քայլել, զբոսնել Երեւանով, ներկայացումների գնալ տարբեր թատրոններ, ֆիլմ դիտել: Ամեն ինչ հաճելի է, երբ միասին ենք:
Աննա. Զբոսնել, ընթրել, խեցգետին ուտել… ներկայացումներ, ֆիլմեր, ընտանիք:

Աննա Դալլաքյանը եւ Գնել Ուլիխանյանը


Կուզեի` հարսանիքս լիներ…
Գնել. Ոչ  շատ ուշ, էկզոտիկ ինչ-որ վայրում, ենթադրենք` որեւէ կղզում, իսկ թե ինչպես կկազմակերպեինք, կվստահեի Աննային. նշանադրությունից հետո հասկացա, որ շատ լավ է ստացվում:
Աննա. Արեւոտ, պայծառ եղանակին որեւէ կղզում` ամենահարազատ դեմքերի ներկայությամբ, աննկարագրելի կլիներ:

Ավելի շատ սիրում է…
Գնել. Միշտ այդ հարցում հայտարարի չենք գալիս, բայց կարծում եմ` ես:
Աննա. Կսպասեմ Գնելի պատասխանին:

Անակնկալներ ավելի շատ մատուցում է…

Գնել. Աննան:
Աննա. Անակնկալների պակաս երկուսիս կողմից էլ չի լինում:

Խոստովանություն
Գնել. Սիրում եմ քեզ, Անչ♥:
Աննա. Սիրում եմ քեզ, Գնել♥:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Կարապի լիճ» սահադաշտում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին