×


Գնել Ուլիխանյանի նշանադրության լուսանկարները :)

12.12.15` նշանադրության համար այս ամսաթիվն էին ընտրել դերասան Գնել Ուլիխանյանն ու սիրելին: BRAVO.am-ն առաջին է անդրադարձել նրանց ընկերությանը` նշելով, որ հարաբերությունների օրինականացման լուրը եւս զույգը կվստահի մեզ: Դերասանը տրամադրել է ոչ միայն արարողության լուսանկարները, այլեւ նախապես արված ֆոտոշարքը:

Գնել Ուլիխանյանի նշանադրությանը


«Աննկարագրելի գեղեցիկ օր էր, խնջույքը շատ լավ անցավ: Շնորհակալ ենք բոլոր հյուրերին մեզ հետ սրտանց ուրախանալու համար»,-ասել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը, որն այս շրջանում զբաղված է նաեւ «Շանթ»-ի նախագծերում:

Գնել Ուլիխանյանը` սիրելիի հետ


Երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած նշանադրությանը մասնակցել են Գնելի եւ Աննայի հարազատներն ու ընկերները: Խնջույքի կազմակերպչական հարցերում զույգին օգնել են Սարգիս եւ Մանո Գրիգորյանները:

Գնել Ուլիխանյանի նշանադրությանը


Ի դեպ, զույգը Մանո Գրիգորյանի օգնությամբ հատուկ պար է պատրաստել, որն էլ ներկայացրել են հյուրերին: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Արմոն, Գեւորգ Մարտիրոսյանը, Ջոնի Հովհաննիսյանը եւ DJ X40-ը:

BRAVO.am-ը շնորհավորում է Գնելին եւ Աննային ու երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Prestige Media Group”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին