×


Գոհար Հովհաննիսյան.«Աղջիկս ծնվեց այն օրը, երբ կորցրի հայրիկիս»

Գոհար Հովհաննիսյանի՝ էքստրեմալ պայմաններում ծնված դուստրը մեկ տարեկան է: Ժողովրդական երգեր կատարող երգչուհին Գայանեի 1-ամյակի խնջույքը տանն է կազմակերպել, իսկ լուսանկարել է BRAVO.am-ը:

Գոհար Հովհաննիսյանի դստեր 1-ամյակին


«Աղջկաս տարեդարձը ընտանեկան միջավայրում եւ շատ յուրահատուկ անցավ: Իսպանիայից եղբայրս էր ժամանել եւ հորեղբայրս՝ կնոջ հետ, Ռուսաստանից էլ իմ շատ սիրելի ընկերուհին էր եկել որդու հետ»,-պատմել է Գոհարը:

Երգչուհու խոսքով՝ փոքրիկ հոբելյարը ողջ օրվա ընթացքում զվարճացրել է հյուրերին.«Նա մեր ամեն օրը տոն է դարձնում իր ուրախ ժպիտով: Շատ ուրախ էր նաեւ տարեդարձին: Աղջիկս ծնվեց այն օրը, երբ դրանից մի քանի ժամ առաջ կորցրի հայրիկիս, նա իմ տխուր պահի լույսն ու արեւն է»:

Գոհար Հովհաննիսյանի դստեր 1-ամյակին


Գոհար Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ փոքրիկի փոխարեն երազանք է մտապահել, որպեսզի Հայաստանում խաղաղություն լինի:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW