×


Գրիշա Աղախանյանը, Նառան, Արեւիկ Ուդումյանը եւ այլք` Իրինա Դանիելյանի ծննդյան տարեդարձին

Դերասանուհի, հաղորդավարուհի Իրինա Դանիելյանը մարտի 31-ին Երեւանի ռեստորաններից մեկում հարազատների եւ ընկերների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դարձել է 50-ից հանած 1 տարեկան:):

Իրինա Դանիելյանը եւ Նառան


“Չգիտեմ, թե ինձ քանի տարեկան եմ զգում, երեւի 30, 25… Կարեւորը` շատ լավ եմ զգում:)”,-ասել է նա եւ հավելել, որ 49-ամյակի առթիվ հաճելի շրջապատում լավ երեկո է անցկացրել.“Ինձ հետ էին Գրիշա Աղախանյանը, Արեւիկ Ուդումյանը, Կամերային թատրոնի դերասան-ընկերներս, ռեժիսոր Արթուր Սահակյանը… Մի խոսքով, իմ բոլոր հարազատ ու մտերիմ ընկերները: Ավելի շատ պարային մթնոլորտ էինք ստեղծել. դիջեյ կար: Մեր խնջույքն անցավ առանց թամադայի, ուրախացանք եւ հիանալի ժամանակ անցկացրինք”:

Իրինա Դանիելյանի ծննդյան տարեդարձին ներկա է եղել նաեւ Գրիշա Աղախանյանը


Դերասանուհին ասել է, որ նախորդ տարիներին իր ծննդյան տարեդարձը կամ տանն է նշել, կամ էլ ոչինչ չի նախաձեռնել, բայց ցանկացած դեպքում նվերների եւ շնորհավորանքների պակաս չի ունեցել:).“Օգտակար նվերների կողմնակից եմ, հիմնականում հենց այդպիսիք էլ նվիրում են”:

Իրինա Դանիելյանը, որն այս շրջանում Արեւիկ Ուդումյանի, Վարդանուշ Պետրոսյանի եւ Կարինե Խոդիկյանի հետ վարում է Առաջին ալիքի “Մեր մեջ ասած” ժամանցային հեռուստածրագիրը, նշել է, որ գործընկերուհիները հաճելի անակնկալ են մատուցել.“Գիշերն իմ տան դուռը թակեցին, եւ առաքիչն ինձ փոխանցեց ծաղիկներ` ասելով, որ Հանրային հեռուստաընկերությունից է:)”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Դանիելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին