×


Դելոն հայր է դարձել

BRAVO.am-ը ամիսներ առաջ տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը, նույն ինքը՝ Դելոն, եւ Ռուզաննա Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա, ուրախ ենք հայտնել, որ այսօր զույգի որդին ծնվել է:

Դելոն` նորածին որդու հետ


Ծնողները երեխային անվանակոչել են Նարեկ-Քրիստո.«Ես Քրիստո էի ուզում, իսկ Ռուզանը` Նարեկ: Որոշեցինք միավորել»,-մեզ հետ զրույցում ասել է նորաթուխ հայրիկը եւ հավելել.«Ինձ համար մի նոր կյանք է, նոր փուլ, հույզեր…Արդեն հայր եմ: Այս կյանքում, եթե երջանկության մի փոքրիկ պակաս ունեինք, Աստված լրացրեց: Լիարժեք ընտանիք դարձանք»:

Դելոյի կինը՝ Ռուզաննան


Դելոն ուրախությամբ նշել է, որ արդեն հասցրել է գրկել տղային.«Անբացատրելի զգացողություններ ունեմ: Շոկի մեջ եմ:)»:

Շնորհավորում ենք Դելոյին եւ Ռուզաննային՝ Նարեկ-Քրիստոյին եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթելով անհոգ եւ երջանիկ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Դելոյի անձնական արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին