×


Դերասանուհի Նոննա Գրիգորյանն առաջին անգամ մայրացել է

BRAVO.am-ը պատմել էր, որ դերասանուհի Նոննա Գրիգորյանը եւ պարող Վահագն Կիրակոսյանը շուտով ծնողներ կդառնան: Երեկ` ապրիլի 17-ին, ծնվել է զույգի առաջնեկը` 3,8 կգ քաշով եւ 52 սմ հասակով:

Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը


Աղջնակին անվանել են Էլվիա. “Ուզում էի` դուստրս յուրահատուկ, գեղեցիկ հնչող եւ չկրկնվող անուն ունենա: Անգլիական անուն է, որը նշանակում է հրաշալի”,-նշել է նորաթուխ մայրիկը:

BRAVO.am-ի հետ զրույցում Նոննան ասել է, որ իրեն լավ է զգում եւ շատ երջանիկ է. “Ասում եմ` աչքերդ բացիր, խելոք բացում է, ասում եմ` դե չլացես, լաց չի լինում: Շատ փափուկ է:): Ճակատը, աչքերն ու ականջները պապայինն են, իսկ քթի ու բերանի ձեւով ավելի շատ ինձ է նման: Այնքան շատ գանգուր մազեր ունի, որ ուզում եմ բանտիկ կապել: Ամուսինս դեռ չի գրկել Էլվիային, բայց շատ հուզվել եւ ուրախացել է:)”:

Նոննա Գրիգորյանը դուստր է ունեցել


Դերասանուհին երեխայի հետ տանը կլինի երկուշաբթի օրը: Ինչպես նշել է` հարազատներն արդեն զարդարել են իրենց սենյակը.“Ինձ լիարժեք պատկերացնում եմ մայրիկի կարգավիճակում: Խնամելու հարցում դիմելու եմ սկեսրոջս եւ մայրիկիս օգնությանը”

Նոննա Գրիգորյանն ու Վահագն Կիրակոսյանն իրենց առաջնեկին Էլվիա են անվանել


Դերասանուհին կրկին կխաղա Կամերային թատրոնի ներկայացումներում սեպտեմբերից: Ի դեպ, վերջին անգամ նա բեմ է բարձրացել ծննդաբերությունից երեք շաբաթ առաջ.“Դերասանուհիներից մեկը չէր կարող խաղալ “Միսս դժոխք” ներկայացման մեջ,  մի կերպ իմ հագով շոր գտանք, որպեսզի փոխարինեմ նրան: Մեկ շաբաթ առաջ էլ երգում էի “Երգ երգոց” ծրագրի շրջանակում: Հուսով եմ` վերականգնվելուց հետո երեխայիս խնամքը կհամատեղեմ աշխատանքիս հետ”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նոննա Գրիգորյանին եւ Վահագն Կիրակոսյանին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Նոննա Գրիգորյանի անձնական արխիվից, BRAVO.am-ի եւ First Studio-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին