×


Նոննա Գրիգորյանն ու Վահագն Կիրակոսյանը սպասում են իրենց առաջնեկին

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանի եւ “Բարեկամություն” անսամբլի պարող Վահագն Կիրակոսյանի ամուսնության մասին BRAVO.am-ը պատմել է դեռ նախորդ տարի: Իսկ օրերս մեզ հայտնի է դարձել, որ նրանք շուտով ծնողներ կդառնան. զույգի առաջնեկը կծնվի ապրիլի վերջին:

Գարնանը կծնվի Նոննայի եւ Վահագնի առաջնեկը


Ապագա մայրիկն այժմ հղիության վեցերորդ ամսում է եւ աշխատանքային դադար է վերցրել. “Մինչեւ դեկտեմբեր բոլոր ներկայացումներին մասնակցել եմ, առանց հոգոց հանելու աշխատել, բայց հիմա բեմական զգեստներն արդեն փոքր են… :): Մինչեւ բալիկիս ծնվելը կհանգստանամ, իսկ աշխատանքի կանցնեմ նոր խաղաշրջանից` սեպտեմբերին”:

Մեզ հետ զրույցում Նոննան ասել է, որ հղիությունը շատ թեթեւ է տանում. “Իմ մանկաբարձ-գինեկոլոգն ասում է, որ իր տեսած ամենաուրախ հղի կինն եմ: Այս ընթացքում էներգիաս կրկնապատկվել է:)”:

Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը


Զույգը պարզել է երեխայի սեռը. աղջիկ են ունենալու, որի անունը դեռ չեն որոշել. “Երեք ամիս ունենք այդ հարցի շուրջ “վիճելու” համար:): Ամուսինս իր տարբերակներն է առաջարկում, ես էլ` իմ, համաձայնության դեռ չենք եկել: Նշեմ, որ մեր զգացմունքներն ուժգնացել են ու վերաիմաստավորվել. եթե առաջին տարում է այսպես, ապա մեր ամուսնական կյանքը տարեցտարի առավել հաճելի կդառնա:)”:

Խոսելով զավակի սպասվելիք ծննդյան մասին` դերասանուհին հետեւյալն է նշել. “Երեխային անհրաժեշտ իրերը կգնենք առաջիկայում:  Հիմա համացանցում անընդհատ կարդում եմ մայրական խնամքի, հղիության մասին նյութեր: Գիտեմ, որ հղիության վեցերորդ ամսում բացվում են պտղի աչքերը, գրեթե ամբողջությամբ ձեւավորված է նաեւ մազերի, աչքերի գույնը: Իմ բալիկն արդեն 30 սմ հասակ ունի, քաշն էլ 830 գրամ է”:

Հղի Նոննա Գրիգորյանը եւ Ռաֆայել Երանոսյանը ներկայացման ժամանակ


Նոննա Գրիգորյանի ամուսինը` Վահագնը, բացի պարելուց, երեխաներին դասավանդելուց ու պարային բեմադրություններ անելուց, վերջերս նաեւ խաղում է Կամերային թատրոնի “Կաբարե” երաժշտական ներկայացման մեջ ու բեմադրում ներկայացումների պարային տեսարանները.“Դեկտեմբեր ամսին ինձ բախտ վիճակվեց ամուսնուս եւ բալիկիս հետ ներկայացում խաղալ, կատակով ասում էին` ընտանիքով ենք բեմ դուրս գալիս”:

Առաջնեկի ծնվելուց հետո նա շարունակելու է բեմ բարձրանալ, նոր առաջարկների դեպքում նաեւ կերեւա հեռուստաէկրաններին.“Հիմա դադար վերցնելը ճիշտ է, ինչը հետո կնպաստի աշխատունակությանս վրա, սիրով կվերադառնամ իմ դերասանական աշխատանքին”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նոննա Գրիգորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին