×


Եվա Բաղդասարյան.“Այս տարի առաջին անգամ սիրելիիս հետ կնշեմ սիրո տոները”

Եվա Բաղդասարյանն ամիսներ առաջ BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ դեր է ստացել “Հատուցում” գեղարվեստական ֆիլմում եւ էկրանին կհայտնվի քիլլերի կերպարում: Այսօր, սակայն, նա մեզ հետ զրույցում նշել է, որ նկարահանումներն անորոշ ժամանակով դադարեցվել են` մոտ ապագայում վերսկսելու ակնկալիքով, իսկ հանգստի շրջանն օգտագործում է արդյունավետ. մեկ ամիս է` հաճախում է Աբել Աբելյանի հիմնած դերասանական ստուդիան եւ մասնակցում հեռուստահաղորդավարական դասընթացներին:

Եվա Բաղդասարյանը


“Հաղորդումներ, անգամ ուղիղ եթեր վարելու առաջարկներ բազմիցս ստացել եմ, սակայն մասնագիտական կրթության եւ փորձի պակասի պատճառով մերժել եմ: Պրոֆեսիոնալների մասնագիտական խորհուրդները կօգնեն ինձ լրացնելու բացը”,-ասել է Եվան` հավելելով, որ շուտով հնարավոր է ժամանցային ծրագիր վարի.“Ինձ հենց այդ ժանրում եմ պատկերացնում”:

Անձնակաան կյանքի մասին խոսելիս նա հայտնել է, որ սիրտը զբաղված է եւ սիրո տոները պատրաստվում է առաջին անգամ նշել սիրելիի հետ. “Դեռեւս պարզ չէ` ինչ կնախաձեռնենք, սակայն վստահ եմ, որ միմյանց հետաքրքիր անկնկալներ կանենք”

Եվա Բաղդասարյանը


Հետաքրքրվեցինք, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին երբեւէ կերե՞լ է աղի բլիթ.“Այո: Ամեն տարի պարտաճանաչ կերել եմ եւ ջուր չեմ խմել` զսպելով ծարավս, բայց ոչ ոքի այդպես էլ չեմ տեսել:)”:

Իր եւ ընտրյալի հարաբերություններում, ինչպես խոստովանել է Եվա Բաղդասարյանը, հաճախ զիջողի դերում հանդես է գալիս սիրելին, բոլոր խռովությունները հարթելու առաջին քայլը հենց նա է անում.“Իսկ վիճաբանությունները սկսվում են իմ կռվարար բնավորության պատճառով”: Թե երբ կօրինականացնեն հարաբերությունները, նա դժվարացրել է պատասխանել, փոխարենը վստահեցրել է, որ ավելի ուշ  BRAVO.am-ին կպատմի իրենց սիրո պատմությունը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին